Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2017 » Январь » 26 » Մի ծխեք առավոտյան
loading...
7:43 PM
Մի ծխեք առավոտյան

Ծխելու վտանգավոր հետևանքները ուսումնասիրող ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ծխելու համար օրվա ընթացքում ամենախոցելի պահը առավոտն է:

Հետազոտությունները տեղի են ունեցել Փեն-սթեյթի համալսարանում (Փենսիլվանիա). հենց այնտեղ է կայացվել ծխելու վնասակարության հարցի գործնական կողմն ուսումնասիրելու որոշումը:

Հետազոտության համար գիտնականները ընտրել են 7 հազար ծխողների, որոնցից հազարը տառապում է թոքերի քաղցկեղ հիվանդությամբ:

Խնդիրն ավելի լավ ուսումնասիրելու համար գիտնականները հետազոտության մասնակիցներին հարձուփորձ են արել նիկոտինի ընդունման հետ կապված ամեն մի մանրուք և նրբություն: Պարզվել է, որ առողջությանն համար ավելի վտանգավոր է առավոտյան ծխած գլանակները: Այդ երևույթի պատճառը նրանում է, որ թունավոր նյութերն օրգանիզմում ուտելիքից առաջ են հայտնվում: Անոթի վիճակում ծխելն ավելի վտանգավոր է, քան սնվելուց հետո:

Թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը այդպիսի ծխողների մոտ ավելի մեծ է:

Просмотров: 401 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ