Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները - 27 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2017 » Январь » 27 » Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները
loading...
1:13 PM
Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի ու ձևի փոփոխությունները


 

 

1. Չափի մեծացում


Եթե կուրծքը  մեծանում է, ապա դա ամենայն հավանականությամբ կապված է գիրանալու (քանի որ կրծքի հյուսվածքները առաջին հերթին բաղկացած են ճարպային բջիջներից), հղիության (երբ կրծքում սկսում են մեծանալ կրծքագեղձերը), հորմոնալ փոփոխությունների,  դաշտանային ցիկլի հետ(կուրծքը շատ հստակ արրձագանքում է էստրոգենի և պրոգեստերոնի տատանումներին):


2. Չափի փոքրացում


Եթե կուրծքը փոքրացել է, ապա դա կարող է վկայել նիհարելու, հակաբեղմնավորիչներից հրաժարվելու հետևանքով  էստրոգենի մակարդակի նվազման  կամ դաշտանդադարի սկսելու մասին: Եթե կրծքի փոքրացումը կապված չէ վերոթվարկյալ գործոնների հետ(և եթե զուգահեռ նկատել եք մազաթափություն, ակնեների հայտնվել ու դեմքի վրա մազերի հայտնվել), ապա դա կարող է վկայել ձվարանի պոլուկիստոզ վիճակի մասին, որը բնորոշվում է տեստոստերոնի ու մակերիկամների անդրոգեն հորմոնի մակարդակի բարձրացմաբ:


Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3 բաժակ սուրճի օգտագործումը,  որոշ կանաց մոտ, հանգեցնում է կրծքի չափերի փոքրացման, ընդ որում ազդեցությունը ավելանում է յուրաքանչյուր հավելյալ բաժակի հետ: Իսկ դրա հիմնական պատճառը գենն է:


3. Մեծ կուրծք


Եթե բնությունը օժտել է ձեզ փարթամ գեղեցիկ կրծքով, ապա դրա հիմնական պատճառը ԴՆԹ-ն է: Չնայած որ որոշ հետազոտություններ  կրծքի մեծ չափը կապում են կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ, առայժմ այդ տեսակետի վերաբերյալ հաստատող հստակ ապացույցներ չկան:


4. Փոփոխվող ձև


ԴՆԹ-ն որոշում է մարդու կրծքի ձևը, սակայն ժամանակի ընթացքում այն միևնույն է փոփոխվում է, որը հիմնականում կախված է մարդու տարիքից, ծննդաբերության պատմությունից ու կրծքով կերակրելուց: Կրծքով կերակրելուց հետո, տարիքի  հետ   կրծքի հյուսվածքները թուլանում են, իսկ մաշկը կորցնում է իր առաձգականությունը, արդյունքում կուրծքը թուլանում ու կախվում է: Նման վնասակար փոփոխությունը կախելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կրել լավ ֆիքսացիայով կրծկալ: Բացի այդ խորհուրդ է տրվում հրաժարվել խիստ դիետաներից, քանի որ քաշի պարբերաբար տատանումները  ձգում են կուրծքը: Կրծքի գեղեցիկ ձևի  պահպանման համար խորհուրդ է տրվում կատարել կրծքի մկանների համար նախատեսված  վարժություններ:

 

5. Պնդացում ու   ուռուցիկություն

 


Դաշտանային ցիկլի որոշակի շրջանում կուրծքը կարող է թվալ  պնդացած  կամ   նկատվի ուռուցիկություն, քանի որ հորմոնալ փոփոխությունները կարող են թաղանթներում առաջացնել հեղուկի բարորակ կուտակում: Այտուցվածությունը, որը հիմնականում առաջանում է կրծքի շուրջ ՝ թևատակերի շրջանում կամ պտուկների մոտ, կարող են ցավոտ լինել, հատկապես դաշտանի սկսվելուց առաջ, սակայն դրանք վտանգավոր չեն: Իսկ եթե այդ վիճակը ձեզ նյարդայանացնում է, ապա ապահովության համար  կարող եք դիմել բժշկի:


6. Կարծրություն


Այն կանայք, ովքեր ունեն պիրկ կուրծք,  նրանց մոտ մամոգրամա  անցնելու ժամանակ շատ դժվար է լինում հայտնաբերել ուռուցքային հյուսվածքներ: Խնդիրը կայանում է նրանում, որ  կիծքի բարձր ամրությունն ու ուռուցքային գոյացությունները նկարի վրա նույն տեսքը ունեն: Քանի որ պինդ կուրծքը ունի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ, ուստի նման կուրծք ունեցող կանաց խորհուրդ  է տրվում հաճախակի անցնել մագնիսական ռեզոնանսային պատկերավորում կամ ուլտրաձայնային հետազոտություն:


7. Կրծքի ցավեր


Գոյություն ունեն մեծ թվով պատճառներ, որոնք կարող են առաջացնել դիսկոնֆորտ կամ կրծքի ցավեր: 2 կրծքերում  միաժամանակ  առկա ցավը  հիմնականում վկայում է հորմոնալ փոփոխության  մասին, կամ հանդիսանում է մեծ քանակությամբ սուրճի օգտագործման հետևանք: Սակայն այդ ցավերը կարող են կապված լինել նաև նախադաշտանային սինդրոմի հետ, վատ ընտրված կրծկալի, կրծքի  պատի թեթև վնասվածքի,  կամ միևնույն թևի վրա ծանրա պայուսակի կրման արդյունք: Կրծքի ցավերը կարող են նաև լինել երկաթի պակասի հետևանք, որը կարգավորում է վահանագեղձի աշխատանքը: 2004 թվականին  հետազոտության մասնակիցների մեծ մասը կրծքում ցավային զգացողությունները  թուլացրել են   իրենց սննդակարգի մեջ 6 մգ յոդ ավելացնելով, որը նաև նպաստում է վահանագեղձի նորմալ աշխատանքին: Իսկ ահա մեկ կրծքում առկա ցավը կարող է վկայել կրծքագեղձի քաղցկեղի մասին, սակայն դա կարող է հաստատել միայն  բժիշկը՝ համապատասխան հետազոտություններից հետո:


8. Թուլացած պտուկներ


Ներս ընկած պտուկները բավականին բնական երևույթ է, եթե դրանք միշտ այդպես են եղել: Մեկ այլ բան է, եթե նրանց ուղղությունը փոխվել է ժամանակի ընթացքում և նրանք ներս են ընկել։ Այդ դեպքում հարկավորէ  դիմել բժշկի, քանի որ դա կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը: Սակայն դա կարող է նաև առաջանալ շատ  ձիգ սպորտային կրծկալ կրելու հետևանքով:

 

9. Պտուկներից արտադրություն


Պտուկներից  եկող արտադրությունը միշտ չէ, որ վկայում է քաղցկեղի մասին։ Դա կարող է լինել  սեքսուալ խթանման կամ որևէ խանգարման հետևանք: Եթե արտադրությունը սկսվում է 2 պտուկներից միաժամանակ, ապա դա կարող է վկայել հորմոնալ խանգարման մասին: Հաճախակի պատճառներից մեկը դառնում է պրոլակտինի բարձր մակարդակը, որը կարող է  առաջացած լինել դեղամիջոցների (օրինակ հակաբեղմնավորիչների կամ հակադեպրեսանտների), վահանագեղձի վատ աշխատանքի, ուղիների լայնացման կամ վատագույն դեպքում հիպոֆիզի ուռուցքի հետևանքով: Երբեմն նաև բարորակ ուռուցքները կարող են առաջացնել  արյունոտ արտադրություն: Արտադրությունը կարող է վկայել նաև հղիության  ու կաթի արտազատման սկսելու մասին: Կաթնային արտադրությունը կարող է տևել 2 տարի՝ մինչ կրծքով կերակրելու ավարտը: Շատ դեպքերում կրծքից եկող արտադրություը մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն ամեն դեպքում հարկավոր է դիմել բժշկի:


10. Գույնի փոփոխություն


Չնայած որ կրծքագեղձի քաղցկեղը  բարդացման շրջանում կարող է հանգեցնել կրծքի գույնի փոփոխության, այնուամենայնիվ շատ դեպքերում կրծքի գույնի փոփոխությունը վկայում է հղիության մասին: Բացի դա, պտուկները տարիքի հետ կարող են դառնալ ավելի մեծ ու մուգ, որը բնական երևույթ է:


Աղբյուրը՝   zdorovie.com

Просмотров: 322 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->