Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-10-22
Главная » 2017 » Январь » 27 » Ինչպես ազատվել հոդացավերից և բուժել արթրիտն ու արթրոզը սև բողկի օգնությամբ
loading...
1:29 PM
Ինչպես ազատվել հոդացավերից և բուժել արթրիտն ու արթրոզը սև բողկի օգնությամբ


Ցավոտ զգացողությունների դեպքում՝ հատկապես, եթե դրանք առաջանում են այնպիսի հիվանդության պատճառով, ինչպիսին է արթրիտը, շատերը մոռանում են ժողովրդական բժշկության մեթոդների մասին: Տարատեսակ դեղամիջոցների ընդունումը կարող է բացասաբար ազդել այլ օրգանների վրա, ուստի հարկավոր է միշտ կարդալ դրանց հակացուցումների ու հնարվոր հետևանքների մասին:

 

Այնպիսի բանջարեղենը, ինչպիսին է սև բողկը, կարելի է օգտագործել ոչ միայն խոհանոցում: Շատերը գիտեն, որ այս մթերքն անփոխարինելի է մրսածության դեպքում, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ սև բողկն օգնում է հաղթահարել նաև հոդացավերը և անփոխարինելի է նաև արթրիտի և արթրոզի դեպքում:

 

Ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում օգատագործել հետևյալ միջոցը.

 

Բողկն առանց կեղևազրկելու քերիչով մանրացնել և քամել դրա հյութը: Այնուհետև քամված հյութի 1/3 բաժակին ավելացնել մեկ մեծ գդակ մեղր և մեկ մեծ գդալ սպիրտ ու լավ խառնել: Բամբակյա անձեռոցիկը թրջել ստացված խառնուրդով, դնել ախտահարված հատվածին, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Բուժման ընթացքում ոտեքերը հարկավոր է հնարավորինս տաք պահել և չսառեցնել:

 

10 օր շարունակ այս պրոցեդուրան կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի: Բուժման այս մեթոդը շատ պարզ է, հասանելի ու արդյունավետ: Բացի այդ, այն ծախսատար չէ և կարող է իրականացվել նույնիսկ տնային պայմաններում:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 6168 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ