Միգրենի պատճառ կարող է դառնալ աղիներում ֆերմենտների դեֆիցիտը - 27 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 27 » Միգրենի պատճառ կարող է դառնալ աղիներում ֆերմենտների դեֆիցիտը
loading...
1:30 PM
Միգրենի պատճառ կարող է դառնալ աղիներում ֆերմենտների դեֆիցիտը

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրոպայի բնակչության մոտ 15%-ը տառապում է միգրենից: Իսպանացի նյարդաբաններին հաջողվել է պարզել նոր տվյալներ միգրենի առաջացման մեխանիզմների մասին, ինչը կօգնի ապագայում ստեղծել դեղամիջոց դրա կանխարգելման համար:

 

Գիտնականները պարզել են, որ միգրեններով տառապող մարդկանց 95%-ի մոտ կա դիամինօքսիդազի (DAO) ֆերմենտի դեֆիցիտ, մինչդեռ այս տարրը մասնակցում է հիստամինի փոխանակման գործընթացին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա ավելցուկի կամ DAO-ի դեֆիցիտի հետևանքով նյութափոխանակության խանգարման դեպքում այն ներթափանցում է արյան մեջ, իսկ դրա կուտակումներն առաջացնում են միգրեն:

 

Մասնագետները կարծում են, որ այս հետազոտությունների արդյունքները կօգնեն փոխել միգրենի բուժման ռազմավարությունը՝ աղիներում գտնվող այս ֆերմենտի պակասը փոխհատուցելու օգնությամբ: Ներկայում այս հիվանդության դեմ կարելի է պայքարել միայն լուրջ կողմնակի բարդություններ առաջացնող դեղամիջոցների միջոցով:

 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 689 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm