Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-10-23
Главная » 2017 » Январь » 27 » 7 մթերք, որ օգնում են կարգավորել արյան շրջանառությունը
loading...
1:31 PM
7 մթերք, որ օգնում են կարգավորել արյան շրջանառությունը


 

 

Տարիքի հետ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որոնց շարքին է դասվում արյան շրջանառության խանգարումը:

 

Թուլացած արյունատար անոթներն ու նստակյաց ապրելակերպը արյան վատ շրջանառությանը նպաստող հիմնական գործոններն են, իսկ առաջին ախտանիշներից մեկը, որ մարդ զգում է, ոտնաթաթերի սառչելն է:  Ինչպես նշում է Healthy food team-ը` արյան շրջանությունը սկզբնական փուլում կարգավորելու համար պետք է ակտիվ կենսակերպ վարել և օգտագործել հետևյալ անհրաժեշտ սննդամթերքները:

 

Ջուր

 

Ջրից կախված է ընդհանուր առողջության պահպանումը, ինչպես նաև արյան կանոնավոր շրջանառությունը, որը պահպանելու համար պետք է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել:

 

Չիլի պղպեղ

 

Այն կարելի է օգտագործել չորացրած, աղացած և թարմ վիճակում: Կծու պղպեղը խթանում է արյան ինտենսիվ հոսքը արյունատար անոթներում:

 

Ցորեն

 

E վիտամինով հարուստ այս ցորենը սնուցում է արյունատար անոթները: Այն կարելի է ավելացնել ցանկացած տեսակի ծիլաներին կամ աղցաններին:

 

Վայրի շագանակ

 

Վայրի շագանակը հայտնի է իր առողջարար հատկություններով, հատկապես երակներում արյան շրջանառությանը նպաստող հատկությամբ:

 

Սխտոր

 

Հիանալի հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց հանդիսացող սխտորը կարելի է կիրառել տարբեր եղանակներով: Այն հատկապես օգտակար է, երբ օգտագործվում է ճզմած և մեկ գդալ մեղրի հետ խառնած վիճակում: Ցանկալի է այն կիրառել ամեն օր:

 

Ձկան յուղ

 

Ձկան յուղը, ինչպես և ձուկը բավականին արդյունավետ է զարկերակները մաքրելու համար, ինչը և նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը:

 

Կոճապղպեղ

 

Այն ևս կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ աղացած վիճակում:

 
 
 
 
Просмотров: 652 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ