Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2017 » Январь » 27 » Առողջական 5 խնդիր, որի դեպքում շատ օգտակար է եգիպտացորենի մազիկները
loading...
1:31 PM
Առողջական 5 խնդիր, որի դեպքում շատ օգտակար է եգիպտացորենի մազիկները

Եգիպտացորենը շատ օգտակար մթերք է, սակայն քչերը գիտեն, որ օգտակար են ո՛չ միայն ուտելու համար պիտանի հատվածները, այլև ցողունն ու մազիկները: Դեռ հին ժամանակներից դրանք օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ: Մարդիկ օգտագործում էին եգիպտացորենի մազիկների եփուկը, թուրմը կամ համադրում այլ դեղաբույսերի հետ: Բացի այդ, այդ թուրմերն ու եփուկները կարելի է օգտագործել նաև որպես մազերի կամ մաշկի լոսյոն:

 

Եգիպտացորենի մազիկները կարելի գնել դեղատներից, սակայն ցանկության դեպքում կարելի է ինքնուրույն  հավաքել և չորացնել դրանք:

Եգիպտացորենի մազիկների օգտակար հատկությունները.

 

Կանխում են երիկամներում քարերի առաջացումը
Եգիպտացորենի մազիկները դեռեւս հնուց օգտագործվել են միզաքարային հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար, քանի որ դրանցից պատրաստված թուրմն ունենում է միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն, ինչի շնորհիվ քարերը դուրս են գալիս օրգանիզմից արագ ու անցավ:

 

Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը

 

 

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներն օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանք բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում վերականգնել ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջները:

 

Իջեցնում են խոլեսթերինի մակարդակը

Եգիպտացորենի մազիկների եփուկի յուրահատուկ բաղադրության շնորհիվ՝ դրա օգնությամբ կարելի է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Բարելավում են թուլացած մազերի վիճակը


Բարակ ու անկենդան մազերն ամրացնելու համար կարելի է օգտագործել եգիպտացորենի մազիկների թուրմը, որի պատրաստման համար հարկավոր է 0,25 բաժակ չորացրած եգիպտացորենի մազիկներին ու նույնքան չորացրած եղինջին ավելացնել 1 լիտր եռման ջուր և թրմել:

 

Նվազեցնում է ախորժակը

 

Եգիպտացորենի մազիկների թուրմը շատ լավ նվազեցնում է ախորժակը և բարելավում է նյութափոխանակությունը, ուստի սա անփոխարինելի միջոց է նիհարել ցանկացողների համար: Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ գդալ եգիպտացորենի չորացրած մազիկներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, ծածկել կափարիչով, մեկ ժամ թրմել և քամել

Просмотров: 1053 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar