Ինչու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը ավելի վատ վարում մեքենան, քան տղամարդիկ. 15 հետաքրքիր փաստ կանանց օրգանիզմի մասին - 27 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 27 » Ինչու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը ավելի վատ վարում մեքենան, քան տղամարդիկ. 15 հետաքրքիր փաստ կանանց օրգանիզմի մասին
loading...
1:34 PM
Ինչու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը ավելի վատ վարում մեքենան, քան տղամարդիկ. 15 հետաքրքիր փաստ կանանց օրգանիզմի մասին


 

 

Չնայած, որ կանայք առեղծված են, այնուամենայնիվ կան գիտական փաստեր կանանց օրգանիզմի մասին, որոնք շատ բան են պարզաբանում: Կանանց մարմինն ունի բազմաթիվ յուրահատկություններ, որոնց մասին անգամ իրենք գլխի չեն ընկնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահետաքրքիր ու ապշեցուցիչ փաստերը կանանց օրգանիզմի մասին:

 

Կանանց օրգանիզմի առանձնահատկությունները

 

1.      Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանց սիրտը: Միջինում այն 8-10 զարկ ավել է անում: Բացի այդ, կանանց սիրտը տղանարդկանց սրտից 10-15%-ով թեթև է:

2.      Գիտնականներն ապացուցել են, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ: Սա պայմանավորված է նյարդային համակարգի առանձնահատկություններով. կանայք ավելի անհանգիստ են: Սրանով են բացատրվում նաև հուզական վիճակի կտրուկ փոփոխությունները:

3.      Կանանց օրգանիզմը շատ ավելի դանդաղ է այրում ճարպը, քան տղամարդկանց օրգանիմը: Սա է պատճառը, որ կանայք ավելի դժվար են ազատվում ավելորդ կիլոգրամներից:

4.      Կանանց իմունիտետն ավելի բարձր է: Գաղտնիքը X-քրոմոսոմի մեջ պարունակվող ՌՆԹ-ի մեջ է, որի շնորհիվ կանայք տղամարդկանցից երկար են ապրում և ավելի արդյունավետ կերպով են պայքարում վարակների դեմ:

5.      Կանանց մազերի տրամագիծը 2 անգամ ավելի փոքր է, քան տղամարդկան մազերինը:

6.      Կանանց գլխուղեղի կոշտուկային մարմինն ավելի հաստ է քան տղամարդկանցը: Այն 30%-ով ավելի շատ միացություններ է պարունակում, ինչի շնորհիվ կանանց հաջողվում է միևնույն ժամանակ մի քանի գործ հաջողությամբ կատարել:

7.      Կանանց օրգանիզմում կան ավելի շատ ցավային ընկալիչներ, քան տղամարդկանց օրգանիզմում, սակայն նրանց օրգանիզմում կա նաև էստրոգեն հորմոնը, որն օժտված է բորբոքային գործընթացներն արգելափակելու հատկությամբ: Սա է պատճառը, որ կանանց ցավազգացողության շեմն ավելի ցածր է:

8.      Քնի ժամանակ կանանց գլխուղեղի ակտիվությունը պակասում է ընդամենը 10%-ով, ինչի պատճառով քնած ժամանակ նրանք ավելի զգայուն են, քան տղամարդիկ:

9.      Կանայք ավելի լավ են տարբերում գույները, քան տղամարդիկ: Սա նույնպես կապված է X-քրոմոսոմի հետ:

10.  Կանայք շատ ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ, քան տղամարդիկ: Սա է պատճառը, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերի համար մեքենա վարելն իրական փորձություն է դառնում: Օրինակ՝ զուգահեռ կայանումը տղամարդկանց  82%-ի համար հեշտ լուծվող խնդիր է, մինչդեռ կանանց միայն 22%-ին է հաջողվում ճիշտ կայանել մեքենան:

11.  Կանանց պարանոցն ավելի շարժուն է, քան տղամարդկանց պարանոցը: Կնոջը կանչելիս նա, ամենայն հավանականությամբ, միայն գլուխը կպտտի, իսկ տղամարդը նույն իրավիճակում պարզապես կպտտվի:

12.  Կանայք բնությունից ավելի անհանգիստ են և նրանց մոտ ուժեղ է զարգացած վտանգի զգացողությունը: Սա անմիջականորեն կապված է այնպիսի հորմոնների բարձր մակարդակի հետ, ինչպիսին են կորտիզոլը, պրոգեստերոնն ու  էստրդիոլը և հենց սա է պատճառը, որ կանայք բնազդաբար շատ ավելի լավ են կանխազգում վտանգը:

13.  Կանայք ավելի լավ են կապվում մարդկանց: Բանը նրանում է, որ թույլ սեռի մոտ անելի լավ են զարգացած գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու ենկապվածության զգացողության համար:

14.  Կանանց մոտ ավելի լավ է զարգացած պերիֆերիկ տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ կենտրոնական, ուստի տղամարդիկ ավելի լավ են տեսնում և մտապահում մանրամասները:

15.  Խոսելիս կանայք առաջնորդվում են գլխուղեղի երկու կենտրոնով, ինչը թույլ է տալիս նրանց օրական մինչև 8000 բառ արտաբերել:

Просмотров: 357 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm