Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2017 » Январь » 27 » Մակաբուծային վարակների հիմնական ախտանշաններն ու ժողովրդական բաղադրատոմսեր՝ դրանցից ազատվելու համար
loading...
1:35 PM
Մակաբուծային վարակների հիմնական ախտանշաններն ու ժողովրդական բաղադրատոմսեր՝ դրանցից ազատվելու համար


Մակաբուծային ինվազիան ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն մեծահասակները նույնպես կարող են կանգնել այս խնդրի առջև: Սա լուրջ խնդիր է, որը կարող է ոչ պակաս լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար:

 

Նման դեպքերում բժիշկները սովորաբար հատուկ դեղեր են նշանակում որդերի դեմ, սակայն, չնայած դրանց արդյունավետությանը, դրանք առաջացնում են նաև բազմաթիվ կողմնակի բարդություններ:

 

Մակաբուծային վարակների հիմնական ախտանշաններն են.

 

·         փորափքանքը,

 

·         բերանի խոռոչի տհաճ հոտը,

 

·         սնվելուց հետո գղտոցն ու փորափքանքը,

 

·         ախորժակի կորուստը,

 

·         փսխումը,

 

·         հետանցքի քորը,

 

·         արտաթորանքում նկատվող լորձը կամ արյունը,

 

·         աչքերի տակ նկատվող այտուցվածությունը,

 

·         միգրենը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ ազտավել այս խնդրից:

 

1-ին բաղադրատոմս

 

Մանրացնել 1 նռան կեղևը, ավելացնել ¾ բաժակ ջուր և եփել: Այնուհետև ստացված եփուկը տաք վիճակում խմել 1,5 ժամվա ընթացքում: Եփուկը խմելուց հետո սնունդ չի կարելի ընդունել: 3-4 ժամ անց հարկավոր է ընդունել արագ ազդող լուծողական միջոց:

 

2-րդ բաղադրատոմս

 

Շնորհախոտի (авран) թուրմը հիանալի միջոց է երիզորդներից ազատվելու համար: Հարկավոր է ½ թեյի գդալ շնորհախոտի տերևներին ավելացնել 250 մլ եռման ջուր և 30 րոպե թրմել տաք գոլորշու վրա: Քամել, այնուհետև ավելացնել այնքան ջուր, որ թուրմը դառնա նախնական քանակության: Ընդունել մեկական թեյի գդալ թուրմ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, մինչև այն սկսի ազդել:

 

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:

 

Նյութի աղբյուրը՝ healthytipsandremedies.com

Просмотров: 2474 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ