​Տնական իրիս - 28 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2017 » Январь » 28 » ​Տնական իրիս
loading...
6:21 PM
​Տնական իրիս

Այս բաղադրատոմսով պատրաստված իրիսը կհագեցնի հատկապես երեխաների քաղցրի պահանջը: Կարելի է ուտել սրտի ուզածի չափ: Բաղադրիչները 30 գ կարագ 220 գ շաքարավազ 220 գ թթվասեր Պատրաստումը Հավասար քանակությամբ թթվասերն ու շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ կարագ: Դնել միջին ուժգնության կրակին ու խառնելով եռացնել: Սկզբում խառնուրդի մակերեսին պղպջակներ են գոյանում: Հետո խառնուրդը խտացրած կաթի է նմանվում: Ողջ ընթացքում պետք է խառնել, որ կաթսայի տակ չկպչի: Եթե ցանկանում եք, որ իրիսն ավելի մուգ գույն ունենա, ապա պետք է ավելի երկար եփել: Իհարկե, այդ դեպքում խառնելն ավելի է դժվարանում: Երբ խառնուրդը ձեր ցանկացած գույնը ստանա, վերցրեք կրակից ու ավելացրեք մնացած կարագը՝ կրկին խառնելով: Ստացված թանձր զանգվածը պետք է հարթ մակերեսի վրա լցնել կամ կաղապարների մեջ՝ նախապես դրանք կարագապատելուց հետո: Եթե մեկ ամանի մեջ եք լցրել ստացված խառնուրդը, ապա դեռևս տաք զանգվածի վրա կարելի է թաց դանակով փախլավաձև կտրվածքներ անել: Անուշ լինի:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Просмотров: 2659 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ