Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2017 » Январь » 30 » Որ հիվանդություններն են բուժելի եղեսպակի օգնությամբ
loading...
7:19 PM
Որ հիվանդություններն են բուժելի եղեսպակի օգնությամբ


Մասնագետների խոսքով՝ բշտիկների և սեբորեային դերմատիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել եղեսպակի թուրմով տաք թրջոցները: Հարկավոր է 1 թեյի գդալ եղեսպակի մանրացրած տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 15 րոպե եռացնել, այնուհետև 45 րոպե թրմել և քամել:

 

Այս բույսը նաև շատ օգտակար է վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում: Դեղագործները խորհուրդ են տալիս եղեսպակի եթերային յուղով ինհալացիա անել: Ինհալացիայի համար անհրաժեշտ է 1-2 գրամ յուղը (45-90 կաթիլ) լցնել եռման ջրի մեջ, ծածկել գլուխը սրբիչով և բերանով հնարավորինս խորը շնչել ջրից ելնող գոլորշին:

 

Լնդերի և կոկորդի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել եղեսպակի թուրմի (5 գրամ եղեսպակի տերևները 1 բաժակ ջրին) և կաղնու կեղևի թուրմի (5 գրամ հումքը 1 բաժակ ջրին) խառնուրդը: Թուրմերը հարկավոր է պատրաստել այնպես, ինչպես նշված է առաջին բաղադրատոմսում, և ողողել դրանցով բերանի խոռոչն ու կոկորդը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 579 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->