Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2017 » Январь » 31 » Սպիտակում շուրջ մեկ տասնյակ քաղաքացի թունավորվել է շաուրմայից, նրանց վիճակը բավարար է
loading...
6:11 PM
Սպիտակում շուրջ մեկ տասնյակ քաղաքացի թունավորվել է շաուրմայից, նրանց վիճակը բավարար է

Հունվարի 27-ին սննդային թունավորմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել շուրջ 10 քաղաքացի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

 

Ըստ քաղաքապետի՝ դեռևս հաստատված չէ, թե նրանք թունավորվել են Սպիտակում գործող «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում պատրաստված հավի մսով շաուրմայից, թե՞ այլ սննդից:

 

«Սննդի անվտանգության տեսչությունը դադարեցրել է աշխատանքը, քննությունը կպարզի, որովհետև օգտվողները շատ են եղել, բայց թունավորվել են շատ քիչ մարդիկ, և հնարավոր է՝ այլ պատճառով է: Չգիտեմ, քննությունն ամեն դեպքում կպարզի»,-ասաց նա:

 

Քաղաքապետն ասաց, որ հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է:

 

«Թեժ կրակ» սննդի կետից Tert.am-ի զանգին պատասխանեց աշխատակիցը, ով պատրաստակամ էր սպասարկել, սակայն տեղեկանալով, որ զրուցակիցը լրագրող է՝ պնդեց, թե սննդի կետը փակ է. նշենք, որ նա տվյալ սննդի կետի հավաքարարն էր:

 

Քաղաքապետն ասաց, որ իր տեղեկությամբ՝ սննդի կետի գործունեությունը կասեցված է, բայց հետո նշեց, որ կասեցված է այն արտադրամասը, որը, հնարավոր է, թունավորման պատճառ է դարձել:

Просмотров: 646 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ