Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-07-22
Главная » 2017 » Январь » 31 » Դեմքի անցանկալի մազածածկույթից ազատվելու անցավ ու արդյունավետ միջոց
loading...
9:07 PM
Դեմքի անցանկալի մազածածկույթից ազատվելու անցավ ու արդյունավետ միջոց


Դեմքի մազածածկույթը հատուկ է ոչ միայն տղամարդկանց: Շատ կանայք նույնպես ունենում են նման խնդիր և փորձում են ամեն կերպ ազատվել անցանկալի մազերից՝ դիմելով տարբեր մեթոդների օգնությանը: Այդ մեթոդներն արդյունավետ են, բայց այդ արդյունքը երկարատև չէ:

 

Սակայն գոյություն ունի մի հին բաղադրատոմս, որը հիմնված է միայն բնական բաղադրիչների վրա և թույլ է տալիս առանց ցավի, անհարմարության ու մաշկը բորբոքելու երկար ժամանակով ազատվել անցանկալի մազածածկույթից:

 

Բաղադրությունը.

 

•             2 ճաշի գդալ մեղր, 

•             1 ճաշի գդալ վարսակի ալյուր, 

•             2 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

 

Պատրաստման եղանակը.

 

Վարսակի փաթիլները սրճաղացի օգնությամբ մանրացնել, այնուհետև խառնել բոլոր բաղադրիչները և ստացված մածուկը քսել շուրթի վերևի հատվածին (կամ այն հատվածում, որտեղ նկատվում են անցանկալի մազեր): Թողնել 15 րոպե և լվացվել տաք ջրով:

 

 

 

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել շաբաթական 3 անգամ և մեկ ամիս անց անցանկալի մազերն այլևս չեն անհանգստացնի: Այս միջոցը, չնայած, որ բավական ժամանակատար է, նաև շատ արդյունավետ է: Նույնիսկ, եթե մազերը սկսեն կրկին աճել, դա տեղի կունենա բավական ուշ. 1-2 ամիս մաշկը կլինի կատարելապես հարթ ու մաքուր:

 

Այս միջոցը ոչ միայն հեռացնում է մազերը՝ մազարմատները քաքայելով, այլև խնամում է մաշկը՝ փափկեցնելով ու խոնավեցնելով այն:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 3037 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->