Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Февраль » 1 » Ինչ անկյան տակ է անհրաժեշտ կատարել ներանկումը
loading...
3:16 PM
Ինչ անկյան տակ է անհրաժեշտ կատարել ներանկումը


Միջմկանային ներարկումը դեղամիջոցը ներարկելու ամենապարզ ու տարածված միջոցն է: Նման ներարկումներ խորհուրդ է տրվում անել ամենախոշոր մկանների հատվածում՝ արյունատար հիմնական անոթներից ու նյարդերից հեռու:

 

Որպես կանոն նստատեղի հատվածում ներարկումներ անելու համար օգտագործվում են 3 կամ 5 միլիլիտրանոց ներարկիչներ: Ներարկումից հետո մկանային հյուսվածքի ներսում առաջանում է «դեպո», որտեղից դեղանյութը անոթների ճյուղավորված համակարգի շնորհիվ ներթափանցում է արյան մեջ և տարածվում օրգանիզմում:

Հենց մարդու նստատեղի մկաններում է գտնվում մկանային հյուսվածքների ամենահզոր շերտը, որն ունի քիչ նյարդային վերջավորություններ:

Նախապատրաստություններ ներարկման համար

Ներարկումներ անելիս հարկավոր է անպայման հետևել հիգիենայի տարրական կանոններին: Ներարկումից առաջ անհրաժեշտ է լավ լվանալ ձեռքերը, պատրաստել դեղամիջոցը, ստերիլ ներարկիչը, ամպուլան բացելու համար նախատեսված խարտոցը, բամբակը, սպիրտով անձեռոցիկները կամ օղին: Որպեսզի ներարկումը շատ ցավոտ չլինի, խորհուրդ է տրվում օգտագործել բարակ ու երկար ասեղ:

Ներարկման կարգը

Որևէ մեկին ներարկելիս ցանկալի է, որ հիվանդը լինի պառկած, քանի որ այդ դիրքում մկաններն ավելի հեշտ են թուլանում: Եթե հիվանդն ինքն իրեն է ներարկում, ապա նույնպես ցանկալի է պառկել, սակայն հմուտ լինելու դեպքում կարելի է ներարկումն իրականացնել նաև կանգնած:

Ճիշտ ներարկում անելու համար հարկավոր է նստատեղի հատվածը մտովի բաժանել 4 մասի ներարկումը կատարել վերին արտաքին հատվածում: Այս դեպքում նյարդը կամ արյունատար անոթը վնասելու հավանակությունը մինիմալ կլինի:


Հարկավոր է կատարել հետևյալ պարզ գործողությունները

 

·         Բացել ներարկիչի փաթեթը և ամրացնել ասեղը ներարկիչին:

·         Ստուգել ամպուլաներն ու դրանց պարունակությունը:

·         Անհրաժեշտ ամպուլան սրբել սպիրտով թրջած բամբակով:

·         Բացել ամպուլան հատուկ խարտոցի օգնությամբ:

·         Հավաքել անհրաժեշտ քանակությամբ դեղանյութը ներարկիչի մեջ՝ առանց ասեղը ամպուլայի պատերին հպելու:

·         Սպիրտով թրջած բամբակով սրբել ներարկման համար նախատեսված հատվածի մաշկը:

·         Ասեղի ծայրը վեր բարձրացնել և սեղմել մխոցը, մինչև երևա դեղի առաջին շիթը՝ ներարկիչի մեջ եղած օդը հեռացնելու համար:

·         Զգույշ, բայց կտրուկ շարժումով մտցնել ասեղը մկանի մեջ ուղիղ անկյան տակ:

·         Դանդաղ սեղմել մխոցը և ներարկել դեղը:

·         Հանել ասեղը և ներարկման հատվածը մի փոքր մերսել սպիրտով թրջված բամբակով:

 

Ներարկումները, որպես կանոն, մեկ անգամ չեն անում, այլ նախատեսված են լինում ամբողջական կուրսի համար: Որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ B խմբի վիտամինները) բավական ցավոտ զգացողություններ են առաջացնում, ուստի հակարվոր է ներարկումներն անել նստատեղի տարբեր կողմերում և միմյանցից 1-2սմ հեռավորության վրա: Ներարկման հատվածում կարելի է յոդ քսել, որը կարագացնի դեղամիջոցի ներծծման գործընթացը և կմեղմացնի ցավն ու տհաճ զգացողությունները:

 

Պարզ «հուշաթերթիկ»

 

·         Միջմկանային ներարկումներ՝ 90° անկյուն,

·         Ենթամաշկային ներարկումներ՝ 45° անկյուն,

·         Ներերակային ներարկումներ՝ 25° անկյուն,

·         Ներմաշկային ներարկումներ՝10-15° անկյուն:

 

 

Նյութի աղբյուրը՝ novostivmire.com

Просмотров: 724 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->