Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Февраль » 1 » Ճարպակալման տեսակներն ըստ մարմնի վրա ճարպի կուտակման հատվածների և դրա դեմ պայքարի միջոցները
loading...
3:31 PM
Ճարպակալման տեսակներն ըստ մարմնի վրա ճարպի կուտակման հատվածների և դրա դեմ պայքարի միջոցները


 

 

Ճարպակալումը մեր ժամանակների հիմնական հիվանդություններից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականին ամբողջ աշխարհի հասուն բնակչության շրջանում ավելի քանի 1,9 միլիարդ մարդ ուներ ավելորդ քաշի խնդիր: Սա հսկայական թիվ է, որը կազմում է աշխարհի բնակչության մոտ 40 %-ը: Սակայն ամենից վատն այն է, որ նույնի 2014-ին մինչև 5 տարեկան ավելի քան 41 միլիոն երեխա նույնպես ուներ ավելորդ քաշ:

 

Սակայն, չնայած այս սարսափելի թվերին, հարկավոր է հասկանալ, որ ճարպակալումը ոչ միշտ է նույնը բոլորի համար: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ Շեֆիլդի համալսարանում և Հարվարդյան դպրոցում անցկացված հոազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեն ճարպակալմամբ տառապող մարդկանց 6 տեսակ: Դրանք են.

 

·         երիտասարդ, առողջ կանայք,

·         ալկոհոլը չարաշահող տղամարդիկ,

·         միջին տարիքի դժբախտ կամ հոգեկան խնգարումներ ունեցող կանայք ու տղամարդիկ,

·         պատկառելի տարիքի առողջ ու ֆինանսապես ապահովված մարդիկ,

·         ֆիզիկապես հիվանդ, բայց երջանիկ տարեց մարդիկ,

·         ամենաաղքատ մարդիկ, ովքեր զրկված են ֆինանսական կամ առողջապահական աջակցությունից:

 

Ճարպակալման սեփական տեսակն իմանալով՝ կարելի է պարզել, թե որն է հիվանդության պատճառը և ինչպես բուժել այն: Այսպես միջին տարիքի անհանգիստ կնոջ ճարպակալման պատճառները հավնաբար շատ են տարբերվում ալկոհոլը չարաշահող տղամարդու ճարպակալման պատճառներից, ուստի բուժումն էլ տարբեր կլինի: Չնայած՝ երկուսի դեպքում էլ հարկավոր է բուժման մեջ ներառել սպորտը, մարզանքն ու վարժությունները:

 

Գիտնականները փորձել են նաև պարզել, թե մարմնի որևէ հատվածի ճարպաշերտերն ինչպես են կապված մարդու ապրելակերպի հետ: Այս հետազոտությունների համաձայն՝ մարդու ճարպակալման պատճառներն ու այդ ճարպից ազատվելու լավագույն տարբերակները կարելի է որոշել՝ ելնելով մարմնի վրա ճարպաշերտերի կուտակման հատվածներից:

 

1.      Այսպիսով՝ մարմնի վերին հատվածի ճարպակալումը չափից շատ ուտելու նշան է: Այս դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը և կատարել ֆիզիկական վարժություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալման այս տեսակը համարվում է շաքարային դիաբետի, արյան գերճնշման և մի շարք այլ հիվանդությունների առաջացման վտանգի հիմնական գործոնը, ուստի խիստ անհրաժեշտ է այս խնդիրը ժամանակին լուծել:

 

2.      Ուռած որովայն, ամենայն հավանականությամբ, ալկոհոլի չարաշահման արդյունքն է: Այս դեպքում անհրաժեշտ է զգալիորեն քչացնել օրվա ընթացքում օգտագործվող ալկոհոլի քանակը: Շատ ավելի լավ կլինի, եթե մարդն առհասարակ հրաժարվի այս վատ սովորությունից: Բացի այդ, հարկավոր է նաև կատարել ֆիզիկական վարժություններ ու կարգավորել սննդակարգը:

 

3.      Որովայնի ստորին հատվածի ճարպաշերտերը դեպրեսիաների ու անհանգստության նշան են: Ճարպակալման այս տեսակը հարկավոր է բուժել միաժամանակ երկու եղանակով՝ ֆիզիկական վարժություններ կատարելով և լարվածությունից ազատվելով (յոգա, դրական լիցքեր, նոր զբաղմունք):

 

4.      Մեծ, առաջ ցցվող փորն ու մեջքի վերին հատվածի ճարպաշերտերն առաջանում են նստակյաց ապրելակերպի հետևանքով: Հնարավոր է, որ նման խնդիր ունեցող մարդը շատ արագ ազատվի ավելորդ քաշից, եթե սկսի պարբերաբար կատարել սպորտային վարժություններ: Արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մի քանի օր անց: Բացի այդ, ճարպակալման այս տեսակով տառապողները պետք է մշտապես հետևեն արյան մեջ շաքարի մակարդակին:

 

Մարմնի վերին հատվածի ճարպակալման բոլոր 4 տեսակների համար խորհուրդ է տրվում շաբաթական 5 անգամ 30-60 րոպե տրամադրել աերոբիկային, որն իր մեջ ներառում է արագ քայլքը, վազքը, հեծանվազբոսանքը, լողը, զբոսանքները և այլն: Այս պրոցեդուրաները կօգնեն նվազեցնել գոտկատեղի և որովայնի հատվածի ճարպաշերտերը:

 

 

5.      Մարմնի ստորին հատվածի ճարպակալումը շատ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Ճարպակալման այս տեսակի դեմ պայքարելու համար կանայք պետք է կատարեն ուժային վարժություններ, ինչպես նաև վարժություններ՝ սրտանոթային համակարգի ամրապնդման համար:

 

6.      Մարմնի ստորին հատվածի ճարպակալումը (մինչև որտքերի ամենաստորին հատվածը) սովորաբար հանդիպում է հղի կանանց մոտ: Այս դեպքում լավագույն տարբերակը կլինի ծննդաբերությունից հետո բուժող բժշկի հետ խորհրդակցելը:

 

7.      Ճարպի կուտակումը մարմնի ստորին հատվածում հաճախ անվանում են նաև մարմնի տանձաձև կազմվածք: Այս դեպքում շատ արդյունավետ կլինեն այն վարժությունները, որոնք նպաստում են ազդրերի և նստատեղի ճարպերի այրմանը: Նման վարժությունները կօգնեն շատ արագ այրել կալորիաները, նվազեցնել մարմնի ստորին հատվածի ճարպաշերտերը, ինչպես նաև բարելավել ամբողջ սրտանոթային համակարգը:

 

Հարկավոր է նաև հիշել, որ ճարպակալումը հիվանդություն է, սակայն բուժվող հիվանդություն կդառնա միայն ձեր շնորհիվ: Որքան շուտ սկսեք զբաղվել ձեր մարմինը կարգի բերելով, այնքան առողջ կլինեք հետագայում:

 

Բացի այդ, դիետան փոխելու կամ ավելորդ ճարպերից ազատվելու այլ ավանդական և նույնիսկ ոչ ավանդական մեթոդներին դիմելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

 

Նյութի աղբյուրը՝ marketium.ru

Просмотров: 3188 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->