Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2017 » Февраль » 1 » Ճապոնական դիետա. բժիշկների գնահատականը, հակացուցումներն ու դրական կողմերը
loading...
3:41 PM
Ճապոնական դիետա. բժիշկների գնահատականը, հակացուցումներն ու դրական կողմերը


 

 

Ճապոնական դիետան վերագործարկում է օրգանիզմի աշխատանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է քաշի կորստի և երկարաժամկետ արդյունք է ապահովում: Սակայն նիհարել ցանկացողները պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ և հետևեն մասնագետների խորհուրդներին:

 

Այս դիետան տարբերվում է նրանով, որ այն չի նիհարեցնում քիչ ուտելու հաշվին, այլ ճիշտ սնվելու շնորհիվ օգնում է արագացնել ու կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը: Ընդ որում՝ դիետայի տված արդյունքը պահպանվում է նվազագույնը 2-3 տարի: Սա նշանակում է, որ մարդը 2-3 տարի պահպանում դիետան, կորցնում է ավելորդ կիլոգրամները և զերծ է մնում դրանք կրկին կուտակելու վտանգից:

 

Դիետոլոգները սովորաբար դեմ չեն լինում այս դիետայի ճաշացանկին, եթե, իհարկե, չեն լինում հակացուցումներ: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս տարվա մեջ երկու անգամից ավել կրկնել այս դիետան, իսկ մնացած ժամանակահատվածում հարկավոր է պարզապես հետևել ճիշտ սննդակարգի սկզբունքներին և ֆիզիկական վարժություններ անել:

 

Չնայած, որ այս սննդակարգն ունի բազմաթիվ դրական կողմեր՝ այնուամենայնիվ այն կանոնակարգված չէ: Օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ բարդ ածխաջրեր, իսկ ճարպեր ստանում է անհրաժեշտից էլ շատ: Ուստի հարկավոր է բժշկի հետ խորհրդակցել և ճիշտ վիտամինային կոմպլեքս ընտրել:

 

Դիետայից հարկավոր է «դուրս գալ» սահուն կերպով: Բնականոն սննդակարգին անցնելու համար հարկավոր է ներառել նախաճաշ: Դիետայի ժամանակ պետք չէ փոքրացնել սննդի չափաբաժինը, քանի որ այդ դեպքում նյութափոխանակությունը կդանդաղի և մարդը կսկսի գիրանալ:

 

Հակացուցումներ

 

Մինչ ճապոնական դիետային անցնելը հարկավոր է ծանոթանալ հակացուցումներին.

 

·        արյան գերճնշում,

 

·        լյարդի և լեղապարկի հիվանդություններ,

 

·        մարսողական համակարգի աշխատանքի խանգարումներ

 

·        քրոնիկ հիվանդություններ,

 

·        հղիություն և երեխային կերակրելու շրջան:

 

Բացի այդ, բժիշկները նշում են նաև, որ այս դիետան չի համապատասխանում այն մարդկանց, որոնք սպորտով են զբաղվում և ծանր ֆիզիկական կամ ինտելեկտուալ աշխատանքով են կատարում: Նման դեպքերում բարձր է գլխապտույտների, ուժերի կտրուկ կորստի և ուշագնացությունների հավանականությունը:

 

Նաև այն խորհուրդ չի տրվում տարեցներին և շատ գեր մարդկանց, քանի որ բարձրանում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է հանգեցնել թրոմբների առաջացման:

 

Հարկավոր է նաև հաշվի առնել, որ այս սննդակարգի մեջ թույլ է տրվում ներառել մեծ քանակությամբ սուրճ, սակայն այս ըմպելիքը հակացուցված է արյան բարձր ճնշման դեպքում: Կանաչ թեյը, ընդհակառակը, այդքան էլ լավ չի ազդում հիպոտոնիայով տառապողների վրա:  Ցանկալի է վերանայել սննդակարգն ու օգտագործել ռոյբուշ բուսական թեյը, որը հարուստ է միկրոտարրերով ու հանքանյութերով: Բացի այդ, այս թեյը չունի հակացուցումներ:

 

Եթե դիետայի առաջին օրերին նկատվում է ինքնազգացողության թեթև վատացում, պետք չէ անհանգստանալ: Սակայն այս վիճակը նշանակում է, որ այս դիետան չի համապատասխանում մարդու օրգանիզմին և ցանկալի է հրաժարվել դրանից:

 

Ճապոնական դիետայի սննդակարգը

 

Դիետան տևում է 13 օր և այդ 13 օրվա ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ, աղ, շաքարավազ, խմորեղեն և հրուշակեղեն:

 

1-ին օր

 

Նախաճաշ. սև սուրճ:

 

Ճաշ. 2 խաշած հավկիթ, խաշած կաղամբով և բուսական յուղով աղցան, 1բաժակ տոմատի հյութ:

 

Ընթրիք. ձուկ' տապակած կամ խաշած:

 

2-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:

 

Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան բուսական յուղով:

 

Ընթրիք. 100 գրամ տավարի եփած միս:

 

3-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:

 

Ճաշ. 1 հատ տապակած դդմիկ:

 

Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան բուսական յուղով:

 

4-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ:

 

Ճաշ. 1 հում ձու, 3 հատ մեծ գազար' խաշած, 15 գ անյուղ պանիր:

 

Ընթրիք. մրգեր:

 

5-րդ օր

 

Նախաճաշ. թարմ գազար կիտրոնի հյութով:

 

Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, մի բաժակ տոմատի հյութ:

 

Ընթրիք. մրգեր:

 

6-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ:

 

Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ կաղամբով կամ գազարով աղցան:

 

Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ կտրատած թարմ գազար՝ մի փոքր բուսական յուղով:

 

7-րդ օր

 

Նախաճաշ. կանաչ թեյ:

 

Ճաշ. 200 գ տավարի եփած միս, մրգեր:

 

Ընթրիք. կարող եք ուտել ընթրիք բաժնում նախորդ օրերի համար գրված բոլոր մթերքներից, բացի երրորդ օրվանից:

 

8-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ:

 

Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ գազարով կամ կաղամբով աղցան:

 

Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ թարմ կտրատած գազար՝ բուսական յուղով:

 

9-րդ օր

 

Նախաճաշ. թարմ գազար՝ կիտրոնի հյութով:

 

Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, 1բաժակ տոմատի հյութ

 

Ընթրիք. մրգեր:

 

10-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ

 

Ճաշ. 1 հում ձու, 3 խաշած գազար՝ բուսական յուղով, 15գ անյուղ պանիր:

 

Ընթրիք. մրգեր:

 

11-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:

 

Ճաշ.1 հատ բուսական յուղով տապակած դդմիկ:

 

Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան:

 

12-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:

 

Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան:

 

Ընթրիք. 100 գ տավարի խաշած միս, մեկ բաժակ կեֆիր:

 

13-րդ օր

 

Նախաճաշ. սև սուրճ:

 

Ճաշ. 2 խաշած ձու, խաշած կաղամբով աղցան բուսական յուղով, 1բաժակ տոմատի հյութ:

 

Ընթրիք. խաշած կամ տապակած ձուկ:

 

Նյութի աղբյուրը՝ dieta-pokhudenie.ru

Просмотров: 254 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->