Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Февраль » 1 » Կարտոֆիլի հյութի 10 բուժիչ հատկություն, որոնց մասին դուք չգիտեք
loading...
8:13 PM
Կարտոֆիլի հյութի 10 բուժիչ հատկություն, որոնց մասին դուք չգիտեք

Կարտոֆիլի հյութի 10 բուժիչ հատկություն, որոնց մասին դուք չգիտեքԿարտոֆիլի հյութն արժեքավոր դեղամիջոցներից մեկն է։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ կարտոֆիլի հյութն օգտագործվել է վաղ շրջաններում, այսօր էլ այն օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում։

1. Բարձրացնում է իմունիտետը։ Կարտոֆիլի հյութը վիտամին C է պարունակում, որը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, ինչը հատկապես հարկավոր է ձմռանը։

2. Խթանում է մազերի աճը։ Շքեղ մազեր ունենալու գաղտնիքը շատ պարզ է. մի քանի մաքրած կարտոֆիլն անցկացրեք քերիչով, ստացված զանգվածից առանձնացրեք հյութը, քսեք մազերին և գլխամաշկին։ 20 րոպե անց կարող եք լվանալ մազերը։ Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

3. Խոնավեցնում է մաշկը։ Կարտոֆիլի թարմ հյութը խոնավեցնում է մաշկը։ Մաքրած կարտոֆիլն անցկացրեք քերիչով և առանձնացրեք հյութը։ Բամբակը թրջեք հյութով և քսեք չոր մաշկին։

4. Հանգստացնում է հոդացավը, մեջքի ցավը։ Կարտոֆիլի հյութն ակտիվացնում է հակաբորբոքային պրոցեսները։ Այն օգտագործում են նաև արթրիտների և բորբոքումների դեմ։

5. Լավացնում է սրտի աշխատանքը։ Կարտոֆիլի հյութը շատ օգտակար է սրտի համար, քանի որ իջեցնում է խոլեստերինի մակարդակը։

6. Օգտագործվում է դեմքի մաշկը խնամելու համար։ Կարտոֆիլի հյութը քսեք դեմքին և իրանին։ 30 րոպե անց մաքրեք տաք կաթի մեջ թրջված բամբակով։ Ապա լվացվեք տաք ջրով։

7. Դեղամիջոց գաստրիտի դեմ։ 10 օր կարտոֆիլի հյութ խմեք, 10 օր դադար տվեք։ Հյութը խմեք առավոտյան՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ։

8. Դեղամիջոց լյարդի համար։ Կարտոֆիլի հյութը մաքրում է լյարդը տոքսիններից։

9. Լավացնում է նյութափոխանակությունը։ Մասնագետները նշում են, որ կարտոֆիլի հյութի պարբերական օգտագործման արդյունքում կարող եք ազատվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, դիարեան։

10. Էներգիա է հաղորդում։ Կարտոֆիլի հյութն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր էներգիայի պակաս են զգում։ Подробнее: https://shabat.am/am/article/112787/Kartofili-hyuti-10-bujhich-hatkutyun-

Просмотров: 10526 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->