Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-07-22
Главная » 2017 » Февраль » 1 » 5 արդյունավետ վարժություն՝ որովայնի կախված մաշկը ձիգ ու առաձգական դարձնելու համար
loading...
9:03 PM
5 արդյունավետ վարժություն՝ որովայնի կախված մաշկը ձիգ ու առաձգական դարձնելու համար


Որովայնի հատվածի կախված ու թուլացած մաշկը կարող է բազմաթիվ տհաճություններ պատճառել կանանց: Որպես կանոն՝ այս խնդիրը պայմանավորված է լինում քաշի կտրուկ նվազմամբ կամ ծննդաբերությամբ:

Այս խնդրին հարկավոր է հաալիր լուծում տալ՝ համատեղելով մերսումն ու ֆիզիկական ակտիվությունը: Takprosto.cc-ն ներկայացրել է 5 վարժությունից բաղկացած մի արդյունավետ համալիր, որը կօգնի ձգել որովայնը:

Ինչպես ձգել որովայնը

 

1.      Պառկել ձախ կողքի վրա, ձախ ձեռքը դնել գլխի տակ, ոտքերն ուղղել, իսկ որովայնը ձգել: Արտաշնչելիս որովայնը ետ քաշել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ոտքը (ոչ շատ բարձր):

 

Մնալ այդ դիրքում, շունչ քաշել, իսկ արտաշնչելիս աջ ոտքը ձգել բարձրացրած աջ ոտքի մոտ: Պահել հավասարակշռությունը 5 վայրկյան: Կրկնել այս վարժությունը յուրաքանչյուր կողմի համար 6-10 անգամ:

 

2.      Ծնկի իջնել և ձեռքերով հենվել հատակին: Ձգել որովայնի մկանները, արտաշնչել և միևնույն ժամանակ ձգել աջ ձեռքն ու ձախ ոտքը այնպես, որ ստացվի ուղիղ գիծ: Մնալ այս դիրքում 3 վայրկյան և արտաշնչելիս իջեցնել ոտքն ու ձեռքը: Կրկնել վարժությունը 10 անգամ յուրաքանչյուր ոտքի համար:

 

3.      Շնչառական վարժություն. պառկել հատակին, ծնկները ծալել, իսկ ձեռքերը դնել գլխի տակ: Շնչելիս որովայնը հնարավորինս ներս քաշել ու լարել մկանները, իսկ արտաշնչելիս՝ դուրս ցցել: Շնչել ու արտաշնչել 20 անգամ:

 

4.      Պառկել ձախ կողքի վրա, ձախ ձեռքը դնել գլխի տալ: Աջ ոտքը ծալել և դնել ուղիղ դրված աջ ոտքի առջև, իսկ ձախ ոտքը 30 սմ բարձրացնել:

Այս վարժությունը կատարելիս իրանի մկանները պետք է հնարավորինս լարված ու ձիգ լինեն: Կրկնել վարժությունը 6-10 անգամ յուրաքանչյուր կողմի համար:

 

5.      Պատի մոտ կանգնած կքանստելը շատ օգտակար կլինի նստատեղի և ազդրերի համար: Հարկավոր է լարել որովայնի մկանները, արտաշնչելիս կքանստել՝ ոտքերը 90° ծալած, իսկ շնչելիս վերադառնալ սկզբնական դիրք: Կատարել 20 կքանիստ:

 

Նաև խորհուրդ է տրվում մարզումների վերջում 5-ական րոպե օղակ պտտել տարբեր ուղղություններով: Սա շատ պարզ, բայց և շատ արդյունավետ վարժություն է:

Բացի այդ, շատ օգտակար են նաև կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք կօգնեն ձգել ու առաձգական դարձնել մաշկը:

Просмотров: 1534 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->