Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Февраль » 2 » Գիտնականները պարզել են, թե ինչու են սուրճի սիրահարներն ավելի երկար ապրում
loading...
1:19 PM
Գիտնականները պարզել են, թե ինչու են սուրճի սիրահարներն ավելի երկար ապրում


 

 

Սթենֆորդի համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու են սուրճի սիրահարներն ավելի երկար ապրում: Պարզվել է, որ կոֆեինը կարող է նվազեցնել օրգանիզմում տեղի ունեցող քրոնիկ բորբոքային գործընթացների մակարդակը, գրում է gogetnews.info կայքը:

 

Հենց այդ բորբոքումներն են դառնում այնպիսի հիվանդությունների պատճառ, ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը, օնկոլոգիական հիվանդությունները, սրտանոթային հիվանդությունները կամ օստեոարթրիտը:

 

Գիտաշխատողներն անց են կացրել գիտափորձեր կրծողների վրա, որոնք ցույց են տվել, որ տարրալուծման հետևանքով առաջացած արգասիքները, ինչպես նուկլեինաթթուների մետաբոլիտներն են, կարող են դառնալ բորբոքումների պատճառ, իսկ կոֆեինը խոչընդոտում է այս գործընթացին:

 

Ազատ ռադիկալների ակտիվության հետևանքով այս թթուները սկսում են շարժվել արյան մեջ, և որքան բարձր է այդ ակտիվությունը, այնքան մեծ է մարդու կյանքի համար վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Սա է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս չհրաժարվել սուրճից, թեյից և սև շոկոլադից, քանի որ դրանք չափավոր օգտագործելու դեպքում կարող են շատ օգտակար լինել օրգանիզմի համար:

Просмотров: 2354 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar