Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Февраль » 2 » Ինչպես օգտագործել հալվեի սառեցրած հյութը
loading...
2:24 PM
Ինչպես օգտագործել հալվեի սառեցրած հյութը


 

 

Ծառանման հալվեն յուրահատուկ բույս է, որը կա գրեթե բոլորի տներում: Այս բույսն իր բաղադրության մեջ պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր և օժտված է մի շարք օգտակար հատկություններով:

 

Հալվեի օգտակար հատկությունները

 

·         օգնում է փոքրիկ այրվածքների դեպքում,

 

·         արդյունավետ միջոց է այրոցից ազատվելու համար,

 

·         կանխարգելում է տարատեսակ վարակները,

 

·         հալվեն նաև օժտված է ցավազրկող հատկությամբ, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այն երակների վարիկոզային լայնացման դեպքում,

 

·         օգնում է ազատվել ոտքերի բշտիկներից, գրգռվածությունից ու սնկերից,

 

·         բուժում է մաշկային խնդիրները (օրինակ՝ ակնե),

 

·         Օգնում է խոնավեցնել մաշկը և պահպանել այդ խոնավությունը:

 

Հալվեն կարելի է սառեցնել և դրանով իսկ պահպանել բույսի բոլոր օգտակար հատկություններն ու հեշտացնել դրա կիրառությունը:

 

Ինչպես սառեցնել հալվեն

 

Հալվեն սառեցնելու համար նախ հարկավոր է սուր դանակի օգնությամբ հեռացնել արտաքին թաղանթը, այնուհետև միջուկը լցնել պլաստիկից պատրաստված տարրայի մեջ: Կարելի է նաև հալվեն սառեցնել սառույցի կաղապարների մեջ: Այս կերպ հալվեի հյութը կարելի է պահպանել այնքան, որքան հարկավոր է:

 

Սառեցրած հալվեն կարելի է օգտագործել նաև դեմքի խնամքի համար: Կարելի է առավոտյան լվացվելու փոխարեն դեմքն ու պարանոցը հալվեի սառեցրած հյութով մաքրել: Այս պրոցեդուրան կհարթեցնի մաշկն ու կկանխի ջրազրկումը, կնպաստի մաշկի ծակոտիների նեղացմանն ու կհարթի մանր կնճիռները:

 

Հալած ջուրն առհասարակ շատ ավելի օգտակար է քան հասարակ ջուրը և օժտված է բարձ կենսաբանական ակտիվությամբ: Բացի այդ, մաշկի կտրուկ սառեցումը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և արագացնում է նյութափոխանակությունը:

 

Ամռանը դեմքի մաշկը խնամելու համար կարելի է սառեցնել վարունգի հյութի և հալվեի հյութի խառնուրդը և դրանով մաքրել մաշկը: Այս պրոցեդուրան կօգնի ազատվել աչքերի տակի մուգ հետքերից: Կարելի է նաև ջրին ավելացնել տարատեսակ դեղաբույսեր և այդպես սառեցնել: Օրինակ՝ չոր մաշկը ցանկալի է մաքրել անանուխի և եզան լեզվի սառեցրած թուրմով, իսկ նորմալ մաշկի համար ավելի հարմար կլինի երիցուկի թուրմը: Թուրմերը հարկավոր է օգտագործել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան:

 

Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com

Просмотров: 1523 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->