Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Февраль » 3 » Բնական ըմպելիք՝ ավելորդ ճարպաշերտերից արագ ու անվանս ազատվելու համար
loading...
1:48 PM
Բնական ըմպելիք՝ ավելորդ ճարպաշերտերից արագ ու անվանս ազատվելու համար


Ամենօրյա ջանքերն ավելի շատ են նպաստում քաշի կորստին, քան դիետաներն ու վարժությունները: Կան պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն արագացնել ճարպերի այրման գործընթացը և շատ կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հասարակ ըմպելիք, որն ամեն օր օգտագործելու դեմքում կարելի է նպաստել ճարպերի այրման գործընթացին:

 

Թեյ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

 

Բաղադրությունը.

 

·         Դարչնի ½ ձողիկ,

 

·         1 ճ.գ. մեղր,

 

·         1 ճ.գ. կիտրոնի հյութ,

 

·         1 բաժակ ջուր:

 

Պատրաստման եղանակը

 

·         Կաթսայի մեջ դնել դարչնի ձողիկը և ավելացնել մեկ բաժակ ջուր:

 

·         Կաթսան դնել կրակին և 5-10 րոպե եռացնել:

 

·         Քամել եփուկն ու լցնել բաժակի մեջ:

 

·         Ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը և լավ խառնել:

 

Այս ըմպելիքը հարկավոր է խմել օրական մեկ անգամ: Մեղրը շատ արդյունավետ միջոց է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները կարգավորելու համար: Այն բաղկացած է բազմաթիվ սննդարար վիտամիններից, հանքանյութերից, ֆերմենտներից ու պոլիֆենոլներից: Մեղրը պահպանում է մարսողական համակարգի առողջությունը և բուժում է բորբոքումները:

 

Բացի այդ, այն նպաստում է քաշի նվազմանը, քանի որ հանդիսանում է էներգիայի աղբյուր և սննդի կարիք մարդը երկար ժամանակ չի ունենում: Մեղրը նաև ակտիվացնում է այն հորմոնները, որոնք պատասխանատու են հագեցածության զգացումի համար և ազդում են ախորժակի վրա:

 

Կիտրոնի հյութը վիտամին C-ի և ֆլավոնոիդների հարուստ աղբյուր է: Այն օգնում է ազատվել թթվայնացնող սթրեսից, որը հանգեցնում է բորբոքումների առաջացմանը: Բացի այդ, կիտրոնի ամրապնդում է իմունային համկարգն ու պաշտպանում օրգանիզմը վարակներից:

 

Կիտրոնը բարելավում է նյութափոխանակությունն ու դանդաղեցնում օսլայի մարսումը, ինչն օգնում է կանխել օրգանիզմում ճարպերի կուտակումը:

 

Դարչինը շատ արդյունավետ միջոց է ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձրացնելու, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակները կարգավորելու համար: Այն առաջացնում է հագեցածության զգացողություն, ինչպես նաև բարելավում է արյան հոսքը ֆիզիկական վարժություններ կատարելիս:

 

Այս ըմպելիքն ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է հասնել հիանալի արդյունքների, սակայն պետք չէ մոռանալ նաև ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին:

 

Նյութի աղբյուրը՝ letsgohealthy.net

 

Просмотров: 3852 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar