Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2017 » Февраль » 3 » Արյունը ջրիկացնող դեղամիջոցները նպաստում են սրտամկանի կաթվածի առաջացմանը
loading...
6:47 PM
Արյունը ջրիկացնող դեղամիջոցները նպաստում են սրտամկանի կաթվածի առաջացմանը


Արյան հոսքի մոդելավորման միջոցով գիտնականներին հաջողվել է անել մի հետաքրքիր ենթադրություն:

 

Բժիշկները որոշ օրալ հակակոագուլյանտներ են նշանակում գլխուղեղի կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար, սակայն գիտնականներն այդ դեղամիջոցներն ընդունող հիվանդների մոտ նկատել են սրտամկանի կաթվածի հակվածություն: Մյունխենի հիվանդանոցի համալսարանի մասնագետները որոշել են անցկացնել մի գիտափորձ՝ ուսումնասիրելու համար բոլոր հնարավոր գործոնները, որոնք նպաստում են վտանգի մեծացմանը:

 

Ուսումնասիրության շրջանակներում օրալ հակակոագուլյանտներ կամ վիտամին K-ի անտագոնիստներ ընդունող հիվանդների արյունը հոսում էր հատուկ թափանցիկ պլաստիկից պատրաստված խցիկների միջով, որոնք ներսից պատված էին տարբեր նյութերով՝ այդ թվում նաև կոլագենով և այն նյութով, որից կազմված են լինում աթերոսկլերոտիկ վահանիկները: Պարզվել է, որ հակակոագուլյանտներ ընդունող հիվանդների արյան մասնիկներն ավելի ինտենսիվ էին միանում և ակտիվանում էր թրոմբի առաջացումը: Գիտնականները ենթադրում են, որ հակակոագուլյանտները փոխում են պրոթրոմիբնի կապը արյան մասնիկների մակերևույթին գտնվող ընկալիչներից մեկի հետ, ինչն ազդում է սրտամկանի կաթվածի վտանգի վրա:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 2483 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ