Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Февраль » 3 » Խորը կնճիռներից ազատվելու պարզ ու անցավ միջոցներ
loading...
7:21 PM
Խորը կնճիռներից ազատվելու պարզ ու անցավ միջոցներ


 

 

Կանգնեցնել ծերացման գործընթացը չի կարող և ոչ մեկ, սակայն  հնարավոր է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն: Ժամանակակից կանայք հաճախակի են ընտրում նախորդ սերունդի  գեղեցկուհիների կողմից փորձված ժողվրդական բաղադրատոմսերը: Այդ միջոցները կարող են անգամ  ազատել խոր կնճիռներից: Նման դեղամիջոցների մեծ մասը հնարավոր է բավականին հեշտ պատրաստել նաև տանը:


Ձեզ ենք ներկայացնում կնճիռների դեմ գործող ամենահզոր «հակաթույները»: Նրանց կանոնավոր օգտագործումից հետո դուք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք:


Կնճիռների դեմ պայքարող արդյունավետ միջոցներ.


1. Դիմակ աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ


Հացից պատրաստված դիմակը շատ օգտակար է խորը կնճիռների դեմ պայքարում: Թրջեք հալեցված սերուցքային կարագի մեջ  սպիտակ հացը և զգուշորեն քսեք աչքերի շուրջ գտնվող մաշկի վրա: 35-40 րոպե հոտո լավ լվացեք տաք ջրով: Նման դիմակ հարկավոր է կիրառել շաբաթական 2 անգամ:


2. Միջոց աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ

 

Խառնեք 2 թ/գ վաղենակի ծաղիկները 1 թ/գ դեղատնային երիցուկի հետ և լցրեք այն 100 մլ եռացրած ջրի մեջ: 25-35 րոպե հետո քամեք այդ եփուկը, որից հետո ավելացրեք 1 ճ/գ ձիթայուղ և խառնեք: Ամեն օր՝ քնելուց առաջ, քսեք աչքերի շուրջ: Հիշեք, որ տնային պայմաններում պատրաստված այդ միջոցը հարկավոր է պահել սառնարանում և այն էլ 4 օր:

 


3. Դիմակ ճակատի վրա առաջացած կնճիռներ դեմ


Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել խմորիչով դիմակներ: Խմորիչում առկա է վիտամին В, որը հիանալի բարձրացնում է  մաշկի տոնուսը  ու հարթեցնում է կնճիռները: Պատառաքաղով տրորեք խմորիչը, ավելացրեք նրա մեջ մի փոքր կաթ և շաբաթական 3 անգամ 30 րոպեով  քսեք այդ դիմակը:


4. Հիանալի երիտասարդացնող դիմակ դեմքի համար


Խառնեք 1 հատ ձվի դեղնուցը 1 թ/գ կիտրոնի հյութի  և նույն քանակությամբ կտավատի յուղի հետ: Մաքուր թանզիվը ներծծեք այս խառնուրդով, դրեք դեմքի վրա և վրայից ծածկեք ջրային բաղնիքի վրա տաքացրած սրբիչով: 10 րոպե հետո լվացեք  տաք  կաթով: Պրոցեդուրայից հետո կարիք չկա դեմքին քսուք քսել:


5. Բնական յուղեր դեմքի համար


Վերցրեք 1 ճ/գ ծլեցված ցորենի, ավոկադոյի ու նուշի յուղ, խառնեք ու ավելացրեք 2 կաթիլ դեղձի յուղ և 3 կաթիլ  քունջութի յուղ և օրական 2 անգամ  բամբակի փայտիկով այդ խառնուրդը քսեք կնճիռների վրա:


Այս դիմակներն ու քսուքները կօգնեն ձեզ ազատվել խոր կնճիռներից: Հիշեք որ սխալ կենսակերպը կարող է ոչնչացնել ցանկացած կոսմետիկ միջոցի արդյունք: Ազատվեք վնասակար սովորություններից, խմեք հնարավորինս շատ մաքուր ջուր, երկար ժամանակ մի  ընդունեք արևային լոգանք և աշխատեք հնարավորինս քիչ ներշնչել: Եվ ամենակարևորը՝  մի դադարեք ժպտալ: Չէ որ գեղեցիկ կինը, նախ և առաջ երջանիկ կինն է:

 

Աղբյուրը՝   misstits.ru

Просмотров: 231 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->