Կամուֆլյաժը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերում (1994-2014 թթ.) - 5 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Февраль » 5 » Կամուֆլյաժը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերում (1994-2014 թթ.)
loading...
12:32 PM
Կամուֆլյաժը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերում (1994-2014 թթ.)

MultiCam camouflage patternԱրդեն անդրադարձել եմ Հայ-ադրբեջանական պատերազմում օգտագործված քողարկանախշերին: Այս գրառման մեջ կներկայացնեմ հետպատերազմյան («հետզինադադարյան») տարիներին երկու կողմերի զինված ուժերի և մերձռազմական կազմակերպությունների կողմից օգտագործած/օգտագործվող քողարկանախշերը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի զինված ուժերում քողարկաներկված համազգեստին անցումը կատարվում էր շատ դանդաղ, և միասնական քողարկանախշի հարցը ձգձգվեց մինչև 2000-ականների կեսեր: Մինչև 1990-ականների վերջ գերիշխող էր մնում միագույն համազգեստը, զուգահեռ շարունակվում էր անհատական հանդերձավորումը` հիմնականում ռուսական արտադրության քողարկանախշերով:

Камуфляж Березка 90-ականների երկրորդ կեսից (կամ, ենթադրաբար, 00-ականների սկզբից) հայ սահմանապահների հագին սկսում է երևալ ռուսական Березка-ն («Կեչի»): Այն կրկնում է «արևաշողք»-ի նախշը:
Արդյունավետ է անտառային, լեռնային և տափաստանային տեղանքներում:
US Army Tigerstripe camouflage pattern 1960-ականներին «Lizard»-ի հիման վրա Հարավային Վիետնամում ստեղծվեց «Sọc Răn» (գծավոր կաշի) քողարկանախշը, որն աշխարհին հայտնի դարձավ ամերիկացի զինվորականների միջոցով և ամերիկյան «Tigerstripe» (վագրանախշ) անվան տակ: 1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբին այս քողարկանախշով համազգեստը սկսում է երևալ հայկական բանակում «նատովկա» մականվամբ:
Իր գունավորման և նախշի շնորհիվ արդյունավետ է գրեթե բոլոր տեղանքներում, ինչպես նաև արդյունավետ է ջերմադիտակների դեմ:
Трехцветная камуфлированная одежда (ТЦКО)/ Бутан Նույն ժամանակաշրջանում Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասերում սկսում են երևալ ուկրաինական արտադրության ՏՑԿՕ-ներ: Սրանց գունավորումը հարմար է անտառային տեղանքում քողարկվելու համար:
Вооружённые Силы Расцветка 1998 года ФлораВооружённые Силы Расцветка 1998 года Флора Միաժամանակ Հայաստանում տեղակայված ռուսական զորամասերում, երբեմն նաև հայկական բանակի զինվորների
   
   
   
   
   
20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին հայկական բանակը սկսեց հանդերձավորման վերցնել մեկ միասնական քողարկանախշ: Դա 1981 թ. ամերիկյան բանակի համար ստեղծված Woodland (թավուտի) քողարկանախշի տեղական ձևափոխումն էր: Հայկական Woodland-ը մեծապես կրում է ամերիկյան անվանակցի և որոշ ռուսական քողարկանախշերի ազդեցությունը, բնօրինակից տարբերվում է հիմնականում գունավորմամբ (նախշի ձևը գրեթե փոփոխված չէ): Հայկական տարբերակում օգտագործվող դարչնագույնն ավելի կարմրավուն է, իսկ ֆոնի գույնն՝ ավելի կանաչավուն: Ներկայումս օգտագործվում է հայկական բանակի զրահասաղավարտների և զրահաբաճկոնների վրա, ինչպես նաև ՊՆ ուսումնավարժական որոշ հաստատություններում ու որոշ մերձռազմական կազմակերպություններում:
Արդյունավետ է անտառային տեղանքում:
US_3_Color_Desert 1989 թ. ամերիկյան բանակի կարիքների համար ստեղծվեց անապատային եռագույն քողարկանախշը (Three-color Desert Pattern): Այն իր գունավորման համար կոչվում է նաև «սուրճի լաքա» (Coffee stains): 2005-09 թթ. Իրաքում միջազգային առաքելության (MNF–I) կազմում մասնակցող հայկական ուժերը հանդերձավորված էին այս համազգեստով: Արդյունավետ է չորային տեղանքում:
00-ականների վերջին/10-ականների սկզբին ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ժամանակ հայ զինվորները հանդերձավորված էին ՀԱՊԿ քողարկանախշով, որը թե´ նախշի ձևով, թե´ գունավորմամբ զգալի ազդված է ամերիկյան անապատային MARPAT-ից: Քողարկանախշը հանդիպում է հորիզոնական և ուղղաձիգ տարբերակներով:
Արդյունավետ է չորային տեղանքում:
   
Tropentarn 2 - Wüstentarn drei Farben Tarndruck der Bundeswehr 1993-ից սկսած՝ Գերմանիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների օրինակով անցնում է անապատային քողարկանախշի ստեղծման աշխատանքներին: 90-ականների վերջին վերջնական տեսքի է բերվում գերմանական բանակի եռագույն անապատային քողարկանախշը (drei Farben Tarndruck der Bundeswehr), որն առավել հայտնի է որպես արևադարձային երկրորդ (Tropentarn II) և անապատային քողարկանախշ (Wüstentarn): Սրա հիմքում գերմանական «ավանդական» Flecktarn բծանախշն է: 2010-ից Աֆղանստանում միջազգային առաքելություն (ISAF) իրականացնող հայկական զորքերը հանդերձավորված են այս քողարկանախշով համազգեստով:
Արդյունավետ է չորային տեղանքում:
   
   
   
MARPAT Woodland camouflage 2010 թվականից հայկական բանակը սկսում է անցումն ամերիկյան անտառային MARPAT-ի հիման վրա ստեղծված հայկական թվային քողարկանախշին (երբեմն ոչ պաշտոնապես անվանվում է նաև ARMPAT): Բացի քողարկանախշից՝ համազգեստը ևս կրել է որոշ փոփոխություններ:
Արդյունավետ է անտառային, լեռնտատափաստանային տեղանքներում: Դժվար է հայտնաբերվում ջերմադիտակների կողմից:
   
   
   
2008թ. ռուսական բանակում սկսվեց անցում միասնական քողարկաներկման (Единая маскировачная расцветка- ЕМР): Սա, ըստ էության, Ֆլորա-ի թվայնացված տարբերակն էր: Այն ստացավ «Տետրիս» մականունը: Ունի մի քանի գունային սխեմա: 2011 թ. դրությամբ ռուսական բանակն ամբողջությամբ (բացառությամբ առանձին նշանակության զորատեսակների), այդ թվում` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը հանդերձավորվեցին այս քողարկանախշով համազգեստով:
Արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում:
   
   
   
2008 թ. ռուսական Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության (ПС ФСБ) կարիքների համար ստեղծված քողարկանախշը ներկայումս օգտագործվում է հայկական օդադեսանտային և հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից:
Արդյունավետ է անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում:
   
   
   
2004թ. իտալական բանակը հանդերձավորման վերցրեց mimetico Vegetata-ն («բուսական» քողարկանախշը): Այն ունի մի քանի գունային սխեմա: 10-ականների սկզբից հայկական որոշ հատուկ նշանակության ստորաբաժանումներ հանդերձավորված են դրանցով: Այս քողարկանախշով համազգեստով են հանդերձավորված նաև վրաց սահմանապահները:
Արդյունավետ են անտառային և տափաստանային տեղանքում:
   
   
   

MultiCam camouflage pattern

US Army Scorpion W2 camouflage pattern

2004 թ. Crye Precision ընկերությունն ամերիկյան բանակի համար ստեղծեց MultiCam բազմանտպատակ քողարկանախշը, որը հետագայում փոխարինվեց Scorpion (Կարիճ) քողարկանախշով (երկու քողարկանախշերի մասին ավելի մանրամասն տես այստեղ): 10-ականների սկզբից հայկական հատուկ նշանակության որոշ ստորաբաժանումներ հանդերձավորված են MultiCam-ի ռուսական պատճեններով, իսկ 2014-ի ամառվա դրությամբ` նաև Scorpion-ներով:
Արդյունավետ են անտառային, լեռնային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում:
   
   
 
2011 թ. հայկական բանակի հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական վարժանքներից մեկի ժամանակ նրանցից մի քանիսի հագին երևում է բրիտանական DPM-ի թվայնացված մի տարբերակ: Ամենայն հավանականությամբ` տեղական արտադրության:
Արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում:

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանական կողմում քողարկանախշով հանդերձավորումը հենց սկզբից իրականացվել է պետական մակարդակով, ինչն էլ ադրբեջանական բանակում օգտագործվող քողարկանախշերի բազմազանությունն ավելի համեստ է դարձրել: Այստեղ ներկայացված չեն Գաբալայի ռուսական բազայի հանդերձավորման մեջ եղած քողարկանախշերը (ВСР-93 և ВСР-98):

Ի լրումն այս գրառման` ևս երկու քողարկանախշ:

КЛМК Солнечные зайчики Камуфляж Березка Ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների հանդերձավորման մեջ երկար ժամանակ շարունակում էր մնալ «արևաշողք»-ը, ինչպես նաև դրա ավելի ուշ ժառանգորդ «Կեչի»-ն (որի նախշի ձևն ու գունավորումը կրկնում են «արևաշողք»-ի տարբերակներից մեկի ձևն ու գունավորումը): Վերջինը դեռ հանդիպում է ադրբեջանական սահմանապահների հանդերձավորման մեջ:

Трехцветная камуфлированная одежда (ТЦКО)/ БутанТрехцветная камуфлированная одежда (ТЦКО)/ Бутан

Трехцветная камуфлированная одежда (ТЦКО)/ Бутан

90-ականներին ադրբեջանական բանակի առանձին ստորաբաժանումներ հանդերձավորված են եղել ռուսական ՏՑԿՕ-ներով, հիմնականում` «վարդագույն», լեռնային և լեռնատափաստանային տարբերակներով:
   
   
   
Украiнский камуфляж Дубок 90-ականներին ադրբեջանական առանձին ստորաբաժանումներ հանդերձավորված էին ՏՑԿՕ-ի հիման վրա ստեղծված ուկրաինական «Կաղնի» (Дубок) քողարկանախշով: Երբեմն հանդիպում է բաց կանաչ ֆոնով տարբերակը (կավագույնի փոխարեն): Ներկայումս այս քողարկանախշն օգտագործվում է ադրբեջանական բանակի զրահասաղավարտների և զրահաբաճկոնների վրա:
Արդյունավետ է լեռնային, լեռնատափաստանային, անտառային և քաղաքային տեղանքներում:
   
   
   
Turkey and Azerbaijan elongated leaf camouflage pattern Վաղ 90-ականներին թուրքական բանակի և ժանդարմերիայի հանդերձավորման մեջ տեղ գտավ ERDL Տերև-ի ազդեցությամբ ստեղծված թուրքական «լղոզած» Տերև-ը:
90-ականների երկրորդ կեսին սրանով հանդերձավորված էին ադրբեջանական և վրացական բանակների որոշ ստորաբաժանումներ: Ներկայումս այս քողարկանախշն ադրբեջանական բանակի համազգեստի հիմնական քողարկանախշն է: Տեղական արտադրության քողարկանախշն ավելի մուգ գունավորման է:
Արդյունավետ է լեռնատափաստանային և անտառային տեղանքում:
   
   
   
US m81 Woodland camouflage pattern 90-ականների վերջից/00-ականների սկզբից ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ հանդերձավորված են ամերիկյան Woodland-ի թուրքական պատճենով համազգեստներով: Թուրքական կրկնօրինակը որևէ էական տարբերություն չունի ամերիկյան բնօրինակից: Այս քողարկանախշով համազգեստն են կրում նաև զորամասեր այցելող պաշտոնյաները (հիմնականում` ամերիկյան M65 դաշտային բաճկոնը):
   
   
   
   
00-ականների սկզբին ադրբեջանական սահմանապահ ծառայության զինվորների հագին սկսում է երևալ թուրքական կամ տեղական արտադրության կապտականաչավուն քողարկանախշը (որը երբեմն անվանում են «երկնագույն» Woodland): Հիմնականում օգտագործվում է Կասպյան տարածաշրջանում:
Արդյունավետ է անտառային տեղանքում:
   
   
   
00-ականների սկզբին ադրբեջանական բանակի մեկ սպա երևում է թուրքական «Տերև»-ի նմանվող քողարկանախշով: Այս քողարկանախշի գունապնակում գերակշռում է վառ կանաչը, դարչնագույնն, ընդհակառակը, նվազեցված է: Օգտագործվում է նաև մերձռազմական կազմակերպությունների կողմից:
Ենթադրաբար, արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում:
   
   
   
US Army Desert Camouflage Uniform Coffee-stain Three-color Desert Pattern Իրաքում միջազգային առաքելություն իրականացնող ադրբեջանցի զինվորականները հանդերձավորված էին ամերիկյան եռագույն անապատային քողարկանախշով համազգեստներով:
   
   
   
   
Universal Camouflage Pattern for Army Combat Uniform (UCP ACU) 2004թ. ամերիկյան բանակը սկսեց հանդերձավորվել Համընդհանուր քողարկանախշով (Universal Camouflage Pattern - UCP), որը մի քանի տարուց դուրս եկավ օգտագործումից և հայտնվեց տարբեր երկրների ուժային կառույցների հանդերձապահարաններում (ավելի մանրամասն` այստեղ): 2008-ից սկսած՝ ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ զորահանդեսների ժամանակ հանդերձավորված են UCP-ով համազգեստով (ամենայն հավանականությամբ` արևելաասիական պատճեններ): Գործնական կիրառության մասին հայտնի չէ:
Արդյունավետ է քաղաքային պայմաններում:
MultiCam camouflage pattern 2010-ականների սկզբից ադրբեջանական հատուկջոկատայինները սկսում են երևալ MultiCam քողարկանախշով:
Türk ordusunun yeni kamuflaj 00-ականների վերջին թուրքական բանակի համար նախագծվեց նոր, ոչ թվային քողարկանախշ չորային տարածաշրջանների համար: 2013-ին Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվեց այդ քողարկանախշին անցնելու մասին, սակայն ներկայումս այդ քողարկանախշով համազգեստով հանդերձավորված են միայն ավագ սպաները:
Արդյունավետ է չորային, անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում:
Российский камуфляж Спектр-С 2010թ. ռուսական հատուկ ստորաբաժանումների համար ներկայացվեց Спектр-С (Սպեկտր-Ս) քողարկանխշով համազգեստը, որը նախագծված է հատուկ դիտման սարքերին շփոթեցնելու համար:
Ադրբեջանի նախագահի պահակազորը հանդերձավորված է այս քողարկանախշով համազգեստով:
Արդյունավետ է անտառային, լեռնատափաստանային և քաղաքային տեղանքներում:
Ադրբեջանական բանակի քողարկանախշ 10-ականների սկզբից ադրբեջանական բանակի զինվորները զորահանդեսների ժամանակ հանդերձավորված են թուրքական չորային քողարկանախշին նմանվող քողարկանախշով: Այն օգտագործվում է միայն զորահանդեսների ժամանակ: Հավանաբար տեղական արտադրության է:
A-TACS Arid/Urban camouflage pattern 2013 թ. ադրբեջանական բանակի առանձին ստորաբաժանումներ երևացին A-TACS ընկերության արտադրած չորային/քաղաքային (arid/urban - AU) քողարկանախշով: Համազգեստն իր արդյունավետության հետ համեմատ բավականին թանկ արժի: Մեկ AU-ն ունի 3 MultiCam-ի արժեք, չնայած որ արդյունավետությունը նույնն է: Սա, հավանաբար, զուտ քարոզչական քայլ է: Բացառված չէ, որ ադրբեջանցիները ձեռք են բերել AU-ի ռուսական պատճենները:
Արդյունավետ է չորային, անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում:
Просмотров: 370 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm