Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-01
Главная » 2017 » Февраль » 5 » Մաղադանոսն օգտակա՞ր է առողջության համար
loading...
2:02 PM
Մաղադանոսն օգտակա՞ր է առողջության համար

Image result for петрушкаԱյն մասին, որ կանաչին օգտակար է առողջության համար, բոլորն էլ երեւի թե լսել են: Բայց քչերը գիտեն, թե հատկապես ինչումն է դրա օգտակարությունը:

Ձեզ կպատմեմ, թե ինչով է օգտակար մաղադանոսը:

1. Տեսողություն եւ ատամներ
Մաղադանոսը մեծ քանակությամբ А վիտամին է պարունակում, որի շնորհիվ այն շատ օգտակար է տեսողության համար: Մաղադանոսը նաեւ ավելի է սպիտակեցնում ատամները, քանի որ այն պարունակում է ատամի էմալը նրբորեն սպիտակեցնող եւ ատամներն ամրացնող օրգանիկ թթուների մեծ քանակություն:

2. Արյուն
100 գրամ մաղադանոսը պարունակում է 5.5 մգ երկաթ, ուստի այն պարզապես անհրաժեշտ է անեմիա ունեցող մարդկանց համար. այն կօգնի «բարձրացնել» հեմոգլոբինը:

3. Ճնշում
Քչերին է հայտնի, որ մաղադանոսը նաեւ օգնում է կարգավորել ճնշումը: Բանն այն է, որ մաղադանոսը մեծ քանակությամբ կալիում է պարունակում (100 գրամ մաղադանոսի մեջ 1 գրամ), որը միզամուղային ազդեցություն ունի եւ օգնում է իջեցնել ճնշումը: Մաղադանոսի մեջ պարունակվող վիտամինները նաեւ ամրապնդում են անոթները:

4. Իմունիտետ
Մաղադանոսը հարուստ է С վիտամինով, որն օգնում է ամրապնդելու օրգանիզմը եւ պաշտպանում է բջիջները վնասներից: Ավելին, А, С եւ Е վիտամին-հակաօքսիդանտները պաշտպանում են բջիջները վաղաժամ ծերացումից: Իսկ ֆոլաթթվի մեծ քանակության առկայությունն օգնում է պահպանել բջիջների բաժանումն ու թարմացումը, որը հատկապես կարեւոր է հղիության դեպքում:

5. Նյութափոխանակություն
Մաղադանոսը հարուստ է նաեւ բջջանյութով, որն օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները եւ արագացնել նյութափոխանակությունը: Հենց այս հատկանիշի շնորհիվ մաղադանոսն օգնում է նիհարելու դեպքում:
Հարկ է նաեւ նշել, որ մաղադանոսը պահպանում է իր օգտակար միջոցների մեծամասնությունը ոչ միայն անգամ սառեցման եւ չորացման, այլեւ եփելու դեպքում: Ուստի նույնիսկ ձմռանը աղցանների մեջ կարելի է չորացրած մաղադանոս ավելացնել. այն ամեն դեպքում շատ օգտակար կլինի:

Просмотров: 3256 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->