Մազերի համար նախատեսված հիանալի դիմակներ՝ գարեջրով - 5 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2017 » Февраль » 5 » Մազերի համար նախատեսված հիանալի դիմակներ՝ գարեջրով
loading...
4:07 PM
Մազերի համար նախատեսված հիանալի դիմակներ՝ գարեջրով

Այն, որ գարեջուրն ամրացնում է մազերը և դրանք փայլուն ու ամուր է դարձնում՝ կանայք շատ վաղուց են նկատել: Գարեջրի օգտակարությունը մազերի համար անվիճելի է: Բաղադրության մեջ մտնող խմորիչի, վիտամին B-ի, պղնձի, ֆոսֆորի, կալիումի, մագնիումի և երկաթի շնորհիվ այն հիանալի սնում և ամրացնում է մազերը:

Ձեզ ենք ներկայացնում գարեջրով պատրաստվող մի քանի դիմակ:

• Գարեջրով դիմակ՝ չոր մազերի համար
1 բաժակ գարեջուրը թեթևակի տաքացնել և ավելացնել 1 ճ.գ. ձիթպտղի յուղ: Քսել մազերին, լավ մերսել և թողնել 15-20 րոպե:
Այս դիմակը հիանալի հարթեցնում և փափկեցնում է մազերը, բուժում է ճյուղավորվող ծայրերը:

• Ձվով և գարեջրով դիմակ՝ մազերն ամրացնելու համար
Մեկ ձվի դեղնուցը (եթե մազերը երկար են վերցնել 2-3 դեղնուց) թեթևակի բացել գարեջրով: Ստացված դիմակը քսել մազերին և լավ մերսել արմատները: Լվանալ 20 րոպեից:

• Էկզոտիկ գարեջրային դիմակ՝ առողջ մազերի համար
1 դեղնուցը, կես բանանը և կես խնձորը բլենդերով հարել, ավելացնել հավասար քանակությամբ գարեջուր և նարնջի հյութ: Նորից խառնել, քսել մազերին և սրբիչով փաթաթել: Լվանալ 20 րոպեից:

• Գարեջուրը՝ մազերի աճի համար
100գ տարեկանի հացի կողրերի վրա լցնել 0,5լ գարեջուր և թողնել 2 ժամ: Ստացված խառնուրդը քսել մաքուր մազերին, փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: 30 րոպե հետո լվանալ տաք ջրով և վերջում մազերի վրա խնձորի քացախի և ջրի շատ թույլ լուծույթ լցնել:

• Գարեջրային դիմակ մազերի աճի և խոնավացման համար
Կես բաժակ գարեջուրը խառնել նույն քանակությամբ մածունի կամ կեֆիրի հետ: Ստացված խառնուրդը քսել մազերին և թողնել 15-20 րոպե: Լվանալ տաք ջրով:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 499 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ