Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Февраль » 5 » Հանգստացնում ենք սիրտն ու նյարդերը
loading...
4:46 PM
Հանգստացնում ենք սիրտն ու նյարդերը

Այս յուրօրինակ "կոկտեյլի" բուժիչ հնարավորությունները բավականին շատ են: Այն իջեցնում է ներգանգային ճնշումը, կարգավորում է զարկերակային ճնշումը, ունի հանգստացնող, հակաջղաձգային և հակացնցումային ազդեցություն, օգնում է անոթների վարիկոզ լայնացման և երակներում արյան կանգի դեպքում, լավացնում է ուղեղում արյան շրջանառությունը, կանխարգելում է տրոմբների առաջացումը, խթանում է արյունաստեղծումը և նույնիսկ ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Հատկապես զգալի արդյունք է տալիս տախիկարդիայի և առիթմիայի, բարձր ճնշումների և զանազան նեվրոզների դեպքում: Օգտակար է նաև եղանակից կախվածություն ունեցող մարդկանց համար:

Պետք է վերցնել 100-ական մլ հետևյալ դեղատնային թուրմերից՝

• կատվախոտ (валериана),
• ալոճ (боярышник),
• առյուծագի (пустырник),
• քաջվարդ (пион уклоняющегося):

Դրանց ավելացնել 50մլ էվկալիպտի և 25մլ դաղձի թուրմ:

Այս խառնուրդը լցնել կես լիտրանոց շշի մեջ, ավելացնել 10 հատ մեխակ: Մութ տեղում թրմել 2 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալ: Դեղն ընդունել օրը 3-4 անգամ, 20-25 կաթիլ, ուտելուց 15-20 րոպե առաջ: Թուրմը կարելի է կաթեցնել շաքարի կտորի վրա կամ խմել ջրով:

Խառնուրդի քանակությունը բավարար է մեկ կուրսի համար: Թուրմը կարելի է ընդունել նաև ըստ անհրաժեշտության: Այն կարելի է պահել 2-3 տարի, բուժիչ հատկությունները չեն կորի:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 4367 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->