Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2017 » Февраль » 5 » Ասպիրինի ու կիտրոնի համադրությամբ դիմակներ՝ ավելի երիտասարդ, թարմ ու առողջ մաշկ ունենալու համար
loading...
5:59 PM
Ասպիրինի ու կիտրոնի համադրությամբ դիմակներ՝ ավելի երիտասարդ, թարմ ու առողջ մաշկ ունենալու համար


Մարդիկ սովորաբար ասպիրին են ընդունում ուժեղ գլխացավերի, տենդի, գրպի կամ մրսածության ախտանշանների դեպքում: Այն իսկապես շատ արդյունավետ է և օգնում է մեղմացնել ցավը: Սակայն կան նաև շատերը, որոնք ասպիրին են օգտագործում սրտի խնդիրները լուծելու և թրոմբների առաջացումը կանխելու համար: Մասնագետները վստահ են, որ ասպիրինն այդքան օգտակար է իր բաղադրության մեջ պարունակվող սալիցիլաթթվի շնորհիվ:

 

Ասպիրինը կարելի է կիրառել տարբեր նպատակներով, սակայն քչերը գիտեն, որ այն նաև օգնում է մաշկի վիճակը բարելավելու համար:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք դիմակ, որոնք կօգնեն երիտասարդացնել մաշկն ու կազատեն կնճիռներից:

 

Կիտրոնով և ասպիրինով դիմակ

 

Բաղադրությունը.

 

·         Ասպիրինի 3 դեղահաբ,

 

·         3 ճ.գ. կիտրոնի հյութ:

 

Օգտագործման եղանակը.

 

Ասպիրինի դեղահաբերը փշրել, խառնել դրանք կիտրոնի հյութին, մինչև դառնա թանձր մածուկ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել մոտ 10 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով:

 

Ասպիրինով, մեղրով և յոգուրտեվ դիմակ

 

Բաղադրությունը.

 

·         Ասպիրինի 5 դեղահաբ,

 

·         2 ճ.գ. մեղր,

 

·         1 ճ.գ. յոգուրտ:

 

Օգտագործման եղանակը.

 

Դեմքը լվանալ սառը ջրով, այնուհետև ոչ շատ մեծ կտորը թրջել մաքուր ջրով և կես րոպե դնել միկրոալիքային վառարանի մեջ: Տաք կտորը մոտ 10 րոպեով դնել դեմքին, որպեսզի մաշկի ծակոտիներն ավելի լայնանան և դիմակն ավելի լավ կլանվի: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է չորացնել դեմքն ու քսել դիմակը: Այն հարկավոր է թողնել կես ժամ, այնուհետև լվացվել սառը ջրով և քսել խոնավեցնող նրբաքսուք:

 

Ջրով և ասպիրինով դիմակ.

 

Բաղադրությունը.

 

·         Ասպիրինի 3 դեղահաբ,

 

·         3 ճ.գ. գոլ ջուր:

 

Օգտագործման եղանակը.

 

Ասպիրինը դնել ջրի մեջ, որպեսզի այն լուծվի և դառնա մածուցիկ զանգված, այնուհետև ստացված դիմակը քնել դեմքին, թողնել 10 րոպե և լվանալ սառը ջրով:

 

Նյութի աղբյուրը՝ lifesosimple.org

Просмотров: 4814 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar