Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2017 » Февраль » 6 » «Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները
loading...
3:36 PM
«Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները

Գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սև քիմիոնի յուղն օժտված է քաղցկեղի բջիջների ակտիվությունը զսպելու հատկությամբ և փաստացի դեղամիջոց է քաղցկեղի դեմ: Այն ունենում է հզոր հակաուռուցքային ազդեցություն, ազատում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի, արգանդի վզիկի, կրծքագեղձի, ստամոքսի, հաստ աղիքի, շագանակագեղձի գործառույթների խանգարումներից, ինչպես նաև լիմֆոմայից ու մելանոմայից: Սակայն գիտափորձերը մինչ օրս իրականացվել են միայն կենդանիների վրա և առջևում դեռ մարդկանց վրա փորձարկումներ անելու փուլն է:

 

Չնայած՝ որ որոշ ուսումնասիրություններ արդեն ապացուցել են, որ սև քիմիոնի յուղը շատ օգտակար մթերք է, միևնույն է ժամանակակից բժշկությունը դեռ չի հաստատել դա:

 

Սև քիմիոնի յուղը դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական միջոց քաղցկեղի դեմ:Սև քիմիոնի յուղն ու հյութահանուկը նաև օգտագործվում են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, երիկամների հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:

 

Բուժման համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ.

 

1.      Մեղր,

 

2.      Սև քիմիոնի սերմերի յուղ:

 

Դեղամիջոցը շատ հեշտ է պատրաստվում և ընդամենը մեկ րոպե ժամանակ է խլում: Հարկավոր է պարզապես վերցնել 50 մլ մեղրն ու 50 մլ սև քիմիոնի սերմերի յուղն ու լավ խառնել: Դեղամիջոցն անհրաժեշտ է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն առավոտ մեկ ամիս շարունակ: Մեկ ամիս անց անհրաժեշտ է անել մեկ շաբաթյա դադար:

 

Սև քիմիոնի յուղը ճառագայթման դեմ

 

Այս յուղը նաև օգնում է վերականգնվել քաղցկեղից հետո ճառագայթային թերապիա անցած մարդկանց: Ընդ որում՝ այդ հիվանդների մեծ մասի մոտ բուժումից հետո սարսափելի կողմնակի բարդություններ էին ի հայտ եկել: Այս դեպքում յուղը հարկավոր է ընդունել ճառագայթումից առաջ 10 օր և պրոցեդուրայից հետո ևս 10 օր:

 

Սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները

 

·         Ամրապնդում է իմունային համակարգը,

 

·         Օգնում է անպտղության դեպքում,

 

·         Օգտակար է նաև թոքերի տուբերկուլյոզի դեպքում ,

 

·         Դադարեցնում է մարսողական համակարգում տեղի ունեցող բորբոքային գործընթացները,

 

·         Օգնում է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը,

 

·         Դադարեցնում է ուռուցքների աճը,

 

·         Օգնում է բրոնխիտի և հազի այլ տեսակների դեպքում:

 

Սակայն սև քիմիոնի յուղն օգտագործելիս հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ, չնայած իր օգտակար հատկություններին, այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցնիաներ:

 

Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջութհան համար:

 

Նյութի աղբյուրը՝ weeklyhealthylife.com

Просмотров: 1421 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ