Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-04-29
Главная » 2017 » Февраль » 6 » Լավագույն վարժությունները՝ նստանյարդի ցավը մեղմացնելու համար
loading...
5:48 PM
Լավագույն վարժությունները՝ նստանյարդի ցավը մեղմացնելու համար


Նստանյարդը սկսվում է ողնաշարի գոտկատեղային հատվածից և ձգվում մինչև ոտնաթաթը, ուստի դրա սեղմվելու դեպքում ցավը չափազանց ուժգին է լինում:

 

Որպես կանոն, նստանյարդի սեղմում ասելով, նկատի է առնվում ոտքի ետևի հատվածի մկանների էլաստիկության ու ճկունության կորուստը: Սա հաճախ կապված է լինում մկանների տարիքային կարճացման հետ, որը կարող է սկսվել 30-35 տարեկանից հետո:

 

Ավանդական բուժումը ենթադրում է ախտորոշում ու համապատասխան դեղամիջոցների ընդունում, սակայն ավելի լավ կլինի չսահմանափակվել միայն ցավազրկողներով: Բուժման ընթացքում պարզ վարժություններ կատարելով՝ կարելի է շատ ավելի արագ ազատվել ցավից:

 

Վարժություններ նստանյարդի սեղմվելու դեպքում

 

Ձգող վարժությունները կարող են շատ օգտակար լինել, քանի որ օգնում են բուժել բորբոքումները և դրանով իսկ մեղմացնել ցավը: Իհարկե դրանք կատարելը կարող է շատ դժվար լինել, ուստի հարկավոր է լինել շատ զգույշ ու դանդաղ շարժվել:

 

1.      Պառկել հատակին, ծալել հիվանդ ոտքը և զգուշորեն ձգել այն դեպի ուսը: Երբ ոտքն արդեն հնարավորինս ձգված կլինի, հարկավոր է մնալ այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև ուղղել ոտքը, մի փոքր հանգստանալ և կատարել ևս երկու մոտեցում:

 

 

2.      Պառկել հատակին, ոտքերը ծալել և զգուշորեն մոտեցնել կրծքին՝ առանց կոնքը հատակից բարձրացնելու:

 

Ոտքերը խաչել, ինչպես պատկերված է նկարում, և ձեռքերով բռնելով առողջ ոտքը՝ ձգել: Պահել ոտքերն այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև իջեցնել և վերադառնալ սկզբնական դիրք: Կատարել ևս երկու մոտեցում:

 

 

Հարկ է հիշել, որ շարժվելն իշիազի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Այդպես մարդը խթանում է արյան շրջանառությունը՝ ազատվելով մկաններում նստվածքներից և արագացնելով ապաքինումը:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 482 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->