Որոնք են երջանկության 5 հիմնական բաղադրիչները - 6 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Февраль » 6 » Որոնք են երջանկության 5 հիմնական բաղադրիչները
loading...
7:52 PM
Որոնք են երջանկության 5 հիմնական բաղադրիչները

 

 

 

Պարզվում է, որ երջանկության զգացողությունը բացարձակապես կախված չէ այնպիսի հատկանիշներից, ինչպիսին են քաղաքավարությունը, իմպուլսիվությունն ու կազմակերպվածությունը: Ամերիկացի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրությունը և նշել այն 5 հիմնական հատկանիշները, որոնք թույլ են տալիս մարդուն երջանիկ լինել:

 

Գիտական ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «The Independent» պարբերականում: Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են տարբեր բնավորություն ու կյանքի հանդեպ տարբեր մոտեցումներ ունեցող 700 մարդու բնութագրերը:

 

Պարզվել են, որ երջանկության զգացման վրա ազդում է խանդավառության առկայությունը: Որևէ բանով հետաքրքրվող մարդը դրական հույզեր է ապրում և դրական է մտածում: Խանդավառ մարդիկ ինքնագնահատականի հետ խնդիրներ չեն ունենում և ձգտում են հաջողությունների հասնել:

 

Երկրորդ կարևոր հատկանիշը՝ շփվող լինեն է: Մարդիկ, որոնք ինքնամփոփ չեն հոգեբանական տեսանկյունից, ավելի քիչ են անհանգստանում և հազվադեպ են տառապում դեպրեսիաներից:

 

Երջանիկ լինելու համար երրորդ կարևոր գործոնը աշխատասիրությունն է: Նման մարդիկ ցանկանում են արդյունք ստանալ: Նրանք իրենց առջև նպատակներ են դնում և հասնում են դրանց:

 

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ ուրիշներին կարեկցելու ունակ մարդիկ նույնպես ավելի երջանիկ են լինում: Կարկեցելու ունակությունը բարի մարդկանց է հատուկ: Նման մարդիկ կարողանում են հոգ տանել ոչ միայն իրենց մասին, այլև շրջապատի՝ դրանով իսկ նպաստելով իրենց իսկ բարեկեցությանը:

 

Հատկանշական է, որ երջանիկ լինելու վերջին գործոնը հետաքրքրությունն է: Գիտնականների կարծիքով մարդը պետք է կարողանա մտածել կյանքի բարդ իրավիճակներում և գտնել անհրաժեշտ պատասխանները: Նա պետք է հետաքրքրասեր լինի և ուշադրություն դարձնի իր շուրջ տեղի ունեցող ամեն ինչին:

 

Գիտնականները վստահ են, որ այս բոլոր հատկանիշները համատեղելու դեպքում մարդը կկարողանա երջանիկ լինել: Սակայն դրանցից նույնիսկ երեքի առկայությունը նույնպես շատ կարևոր է մարդու բարեկեցության համար:

 

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 412 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ