Արդյունավետ միջոց կրունկների ճաքերից ազատվելու համար - 6 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Февраль » 6 » Արդյունավետ միջոց կրունկների ճաքերից ազատվելու համար
loading...
8:56 PM
Արդյունավետ միջոց կրունկների ճաքերից ազատվելու համար


 

 

Ոտնաթաթի ճաքճքած ու կոշտ կրունկները ծանոթ խնդիր են հազարավոր կանանց համար: Դրանք հարթեցնելու ու ավելի փափուկ դարձնելու համար իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ հսկայական գումարներ են վատնում գեղեցկության սրահներում: Սակայն գոյություն ունի միանգամայն բնական մի բաղադրատոմս, որը կիրառելու դեպքում հնարավոր է լուծել տհաճ խնդիրը:

 

Ինչպես նշում է Healthy Life Vision կայքը, հարկավոր է վերցնել 2 ճաշի գդալ սոդա,4-5 լ տաք ջուր, մի քիչ խոնավեցնող քսուք, ինչպես նաև ցանկության դեպքում` նարդոսի եթերայուղ:

 

Վերոթվարկված բոլոր բաղադրիչները` բացի խոնավեցնող քսուքից, լցնել ջրի մեջ ու խառնել, այնուհետև ոտքերը 15-20 րոպեով դնել ջրի մեջ, ու կոշտ քարով մաքրել կրունկները: Դրանից հետո կրունկներին խոնավեցնող քսուք քսել ու անմիջապես գուլպա հագնել: Այս պորցեդուրան խորհուրդ է տրվում անել քնելուց առաջ:


Աղբյուրի պնդմամբ, շաբաթական 2 անգամ կիրառելու դեպքում Դուք հրաժեշտ կտաք անհրապույր կրունկներին:

Просмотров: 2157 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm