Ինչպես մաքրել օրգանիզմը, կարգավորել արյան ճնշումն ու երիտասարդացնել մաշկը աստղիկի(ճռճռոկ, ջրջրուկ) օգնությամբ - 6 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2017 » Февраль » 6 » Ինչպես մաքրել օրգանիզմը, կարգավորել արյան ճնշումն ու երիտասարդացնել մաշկը աստղիկի(ճռճռոկ, ջրջրուկ) օգնությամբ
loading...
9:25 PM
Ինչպես մաքրել օրգանիզմը, կարգավորել արյան ճնշումն ու երիտասարդացնել մաշկը աստղիկի(ճռճռոկ, ջրջրուկ) օգնությամբ

Բոլոր այգեպաններն էլ ցանկանում են ազատվել մոլախոտերից, ինչը սակայն բավական բարդ է: Այնուամենայնիվ կա մոլախոտի մի տեսակ՝ ճռճռոկը (мокрица), որը շատ օգտակար է: Այս բույսն օգտագործվում է ինչպես խոհանոցում, այնպես էլ բժշկության ու կոսմետոլոգիայի մեջ:

 

Ճռճռոկի հիմնական հատկությունները.

 

·         Այս խոտաբույսը երիտասարդացնում է,

 

·         Բարելավում է արյան շրջանառությունը,

 

·         Բարելավում է հիշողությունը,

 

·         Վերականգնում է տեսողությունը,

 

·         Բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը,

 

·         Իջեցնում է զարկերակային ճնշումը,

 

·         Օժտված է հակաբորբոքային ու հակասեպտիկ ազդեցությամբ,

 

·         Նպաստում է վեգետաանոթային դիստոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության բուժմանը:

 

Ճռճռոկն անչափ օգտակար բույս է, որը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար նյութեր: Այն հատկապես հարուստ է C, E և շատ հազվադեպ հանդիպող ու արյան մակարդելիությունը կարգավորող K վիտամիններով: Այն նաև պարունակում է բազմաթիվ հանքանյութեր (երկաթ, մագնեզիում, պղինձ, կոբալտ) և ֆիտոնցիդներ:

 

Դեռ հին ժամանակներից մարդիկ այս բույսի հյութն օգտագործում էին լյարդի, երիկամների ու վահանաձև գեղձի հիվանդությունների, ինչպես նաև թութքի բուժման համար: Այս հյութը պարբերաբար օգտագործելով կարելի է բարելավել հիշողությունը, ազատվել գլխացավերից, հոգնածությունից և նյարդայնությունից:

 

Ճռճռոկի թարմ հյութի մեջ պարունակվող վիտամին E-ն դանդաղեցնում է ծերացման գործընթացը, մաքրում է արյունատար անոթները, բարելավում է արյան բաղադրությունը, մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից: Սակայն նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ամբողջ ամառվա ընթացքում օրական երեք անգամ կես բաժակ ճռճռոկի թարմ հյութ խմել:

 

Բացի այդ, այս բույսն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում: Այն հիանալի միջոց է կրունկների ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար: Կարելի է մանրացրած ճռճռոկը դնել կրունկներին, գուլպաներ հագնել և թողնել մոտ չորս ժամ, այնուհետև ոտքերը դնել վաննայի մեջ և քսել սիրելի նրբաքսուքը:

 

Մաշկային լուրջ խնդիրների դեպքում (ալերգիկ ռեակցիա, մանր խոցեր, ֆուրունկուլներ և այլն) շատ օգտակար է ճռճռոկով և կատվալեզվով (череда) լոգանքը: Հարկավոր է 2-ական բաժակ խոտաբույսերին ավելացնել 3 լիտր ջուր, եռացնել, այնուհետև 2 ժամ թրմել, քամել և ստացված թուրմն ավելացնել լոգանքի ջրին:

 

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:

 

Նյութի աղբյուրը՝ medansw.com

Просмотров: 474 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ