Հասանելի և շատ պարզ միջոց, որը 87 %-ով կանխում է մազաթափությունն ու նպաստում է մազերի աճին - 7 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Февраль » 7 » Հասանելի և շատ պարզ միջոց, որը 87 %-ով կանխում է մազաթափությունն ու նպաստում է մազերի աճին
loading...
1:36 PM
Հասանելի և շատ պարզ միջոց, որը 87 %-ով կանխում է մազաթափությունն ու նպաստում է մազերի աճին


Tophealthylife.com-ը ներկայացրել է  կարմիր սոխի օգնությամբ մազաթափությունը կանխող և մազերի աճին նպաստող դեղամիջոց: Մազերի աճի արագությունը կախված է գեներից, սակայն տարբեր արտաքին և ներքին գործոններով պայմանավորված` մազերը հաճախ արագ չեն աճում:

Այս պարագայում օգտակար են տնական դեղամիջոցները, որոնց պատրաստման բաղադրատոմսն անցել է սերնդից սերունդ:  Կարմիր սոխով տարբերակը բավականին արդյունավետ է: Այն կիրառվում է նաև հոլիվուդյան բազմաթիվ աստղերի կողմից:

 Հետազոտություններով պարզվել է, որ կարմիր սոխը 87 %-ով կանխում է  մազաթափությունը: Մազերի որակի բարելավումը զգացվում է մեկ ամսից: Կարմիր սոխը հարուստ է ծծումբով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ  խթանում է մազերի աճը: Սոխի հյութը օգտակար է գլխամաշկի արյան շրջանառությունը կարգավորելու համար:

 Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 սոխ լվանալ, կտրատել  և ճզմել` քամելով հյութը: Կարելի է հարել հյութաքամիչով: Ստացված հյութին պետք է ավելացնել 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել:  Այնուհետև անհրաժեշտ է մերսել գլխամաշկը  այս հեղուկով մի քանի րոպե և թողնել այդպես 15-30 րոպե: Եթե  չեք շտապում, կարելի է թողնել  մինչև 1 ժամ:  Այնուհետև պետք է սովորականի պես լվանալ  մազերը: Այս գործընթացը  պետք է կրկնել  ամսական 2-3 անգամ:

Просмотров: 1306 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ