Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2017 » Февраль » 7 » Գլխուղեղի առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու 5 պարզ կանոն
loading...
1:50 PM
Գլխուղեղի առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու 5 պարզ կանոն


 

 

Մարդու գլխուղեղի տարիքային փոփոխությունները շատ շուտ են սկսվում: Արդեն 30-40 տարեկանում նա կորցնում է միլիոնավոր բջիջներ: Գլխուղեղը շատ զգայուն է օդի ու ջրի աղտոտվածության նկատմամբ և եթե վատ էկոհամարագի առջև մարդն անկարող է որևէ բան անել, ապա նա կարող է վարել այնպիսի ապրելակերպ, որը թույլ կտա պահպանել գլխուղեղն առողջ շատ ավելի երկար տարիներ, ինչն էլ կապահովի նրա մտավոր ու ստեղծագործական երկարակեցությունը:

 

Գլխուղեղն առողջ ու աշխատունակ վիճակում պահելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն: Փորձագետներն առանձնացրել են ընդամենը հինգ պարզ կանոն, որոնք պետք է դառնան սովորություն: Այս կանոններին հետևելը կդառնա գլխուղեղի դեգրադացիայի կանխարգելման հիանալի միջոց:

 

1. Առողջ սնունդ

 

Գլխուղեղի համար ճիշտ դիետա մշակելու համար հարկավոր է հիշել, որ այն 60%-ով բաղկացած է ճարպերից, ուստի դրա համար լավագույն սնունդը թեթև ճարպերն են, որոնցով հարուստ են ձկների շատ տեսակներ: Բացի այդ, այդ նյութերով հարուստ են նաև տարբեր բույսերի սերմերը (կտավատ, դդում, չիա (անանուխի տեսակ), արևածաղիկ, քունջութ և այլն): Թեթև ճարպեր պարունակվում են նաև հունական ընկույզներում ու հավկիթներում, որոնք հարուստ են նաև կարևոր վիտամիններով ու միկրոտարրերով:

 

Ուղեղի համար շատ կարևոր սննդարար տարր է նաև գլյուկոզան, որն օրգանիզմը ստանում է ամբողջական ու մշակում չանցած սննդից: Շատ օգտակար են նաև մրգերում, բանջարեղենում ու հատապտուղներում պարունակվող հակաօքսիդանտները: Արդյունավետ հակաօքսիդանտ է համարվում նաև քրքումը, որի օգտագործումը, շնորհիվ իր հակաբորբոքային ազդեցության, նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը: Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև խմել չափավոր քանակությամբ սուրճ ու կակաո: Դրանք պարունակում են միացություններ, որոնք բարելավում են անոթների վիճակն ու բուժում վնասվածքները բջջի մակարդակում:

 

2. Մտավոր աշխատանք

 

Գլխուղեղը պետք է անընդհատ մտավոր աշխատանք կատարի, քանի որ այսպես կոչված «կոգնիտիվ պահեստի» հաշվին մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև դեմենցիայի, ախտանշաններ շատ ավելի ուշ են ի հայտ գալիս: Գլխուղեղի համար շատ լավ մարզանք է օտար լեզուներ ուսումնասիրելը: Այս բարդ գործընթացը գլխուղեղում ստեղծում է բազմաթիվ նոր նեյրոնային կապեր, որոնք մարդու հիշողության հիմքն են:

 

3. Ֆիզիկական ակտիվություն

 

Neurology ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ակտիվ սպորտով զբաղվող տարեցները կոգնիտիվ կարողությունների ստուգման ժամանակ շատ ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում: Գիտնականների հաշվարկներով՝ նրանց գլխուղեղն իրենց իրական տարիքից 10 տարով երիտասարդ է: Լավ արդյունքներ են գրանցվել նաև այն ուսանողների շրջանում, ովքեր սովորելու հետ մեկտեղ զբաղվում են նաև աէրոբիկայով կամ ծանր աթլետիկայով: Այս փաստը, ամենայն հավանականությամբ, կապված է սպորտով զբաղվելու ընթացքում գլխուղեղի արյան շրջանառության բարելավման հետ:

 

4. Առողջ քուն

 

Քնի ժամանակ գլխուղեղը կատարում է շատ կարևոր աշխատանք: Այն պահպանում է այն տեղեկատվությունը, որը ստացվում է բոլոր զգայական օրգանների միջոցով և միևնույն ժամանակ առանձնացնում է ավելորդ կապերը: Սա է պատճառը, որ քնի պակասը թուլացնում է կենտրոնացում, խանգարում ստեղծագործ մտածողությանն ու ուսուցման:

 

5. Դրական էմոցիաներ

 

Հաճախ օրգանիզմում խանգարումների պատճառ են դառնում սթերսը, անհանգստությունն ու վատ տրամադրությունը, ուստի հարկավոր է ամեն կերպ ազատվել այս բացասական էմոցիաներից: Այս հարցում շատ լավ օգնական են մեդիտացիաները: Որոշ մասնագետներ կարծում են, որ դրանք նպաստում են գլխուղեղի ուրոշակի հատվածների մեծացմանը: Բացասական հույզերից ազատվելու մեկ այլ միջոց է օրգանիզմին բավարար քանակությամբ երջանկության հորմոն տալը՝ լավ մարդկանց հետ շփվելը: Հաճելի զրույցը կամ մի րոպե ծիծաղը կարող են տալ էնդորֆինների այնպիսի չափաբաժին, որը կբավարարի մի ամբողջ օր արդյունավետ մտավոր աշխատանք կատարելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 1097 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->