Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-07-24
Главная » 2017 » Февраль » 7 » Ինչպես են մարդու առողջական խնդիրներն արտացոլվում նրա դեմքին
loading...
5:03 PM
Ինչպես են մարդու առողջական խնդիրներն արտացոլվում նրա դեմքին


 

 

Չինական բժշկության համաձայն՝ մարդու դեմքը նրա առողջական վիճակի արտացոլանքն է, ուստի օրգանիզմի նախազգուշացումները ճիշտ մեկնաբանելու դեպքում կարելի է կանխել բազմաթիվ խնդիրների առաջացումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե դեմքի տարբեր հատվածների խնդիրներն առողջական ինչ խնդիրների մասին են վկայում:

 

Ճակատ

 

Չինական բժշկության կանոնների համաձայն՝ ճակատային հատվածին համապատասխանում է Կրակի տարերքը: Այն պատասխանատու է սրտի և բարակ աղիների, ինչպես նաև հոգեկան ու մտավոր առողջության համար:

 

Ճակատային հատվածում կարմրությունն ու մանր անոթների առկայությունը խոսում է սրտի խնդիրների մասին: Եթե ճակատի գույնն ավելի մուգ է, քան դեմքի մյուս հատվածներինը, ապա առկա են որոշակի մարսողական խնդիրներ: Ճակատի գույնի փոփոխությունը կարող է լինել նաև հոգեկան ցնցումների նշան: Սթրեսի և հույզերի հանդեպ զգայուն մարդկանց ճակատին մեծ քանակությամբ կնճիռներ են հայտնվում:

 

Ճակատի թույլ կապտականաչավուն գույնը կարող է հուշել սպասվող սրտի կաթվածի մասին: Հարկավոր է զգուշանալ, երբ ճակատի այդ երանգի ի հայտ գալն ուղեկցվում է սրտի խնդիրների մասին վկայող այլ ախտանշաններով (սրտխփոց, գլխապտույտներ, ծանր շնչառություն, ձախ ձեռքի ցավեր):

 

Քիթ

 

Քթին համապատասխանում է Հողի տարերքը, որը պատասխանատու է ստամոքսի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի համար:

 

Քթի ծայրին կամ կողային հատվածներում առաջացած բշտիկները կարող են խոսել մարսողական խնդիրների մասին: Հնարավոր է, որ խնդիրը նախորդ օրը կերած որևէ մթերքի մեջ է, սակայն այդ բշտիկները կարող են ուղեկցվել նաև մարսողության խանգարմամբ, փորլուծությամբ կամ փորկապությամբ:

 

Բացի այդ, կարմիր արտահայտված մազանոթներն ու հոնքերի միջև կարմիր կետերը վկայում են ալկոհոլի չարաշահման կամ սթրեսի մասին, ինչը նույնպես կապված է աղեստամոքսային համակարգի աշխատանքի հետ:

 

Կզակ

 

Կզակի հատվածի համար պատասխանատու է Ջրի տարերքը, որը կապված է երիկամների, միզասեռական համակարգի, գեղձերի և հորմոնալ համակարգի հետ:

 

Բերանի շուրջն ու կզակի հատվածում մաշկի կարմրածությունը, գրգռվածությունը, թեփոտությունը կամ գույնի փոփոխությունը կարող է վկայել երիկամների կամ միզապարկի խնդիրների մասին: Կզակի հատվածում պարբերաբար առաջացող բշտիկները սովորաբար պայմանավորված են լինում հորմոնալ դիսբալանսով: Խնդիրը հիմնականում էստրոգենի կամ տեստոստերոնի բարձր մակարդակի մեջ է լինում և կարող է ուղեկցվել կանանց մոտ դաշտանային ցիկլի անկանոնությամբ, իսկ տղամարդկանց մոտ շագանակագեղձի բորբոքումներով:

 

Քթի և վերին շուրթի միջև եղած հատվածը կանանց մոտ արտացոլում է արգանդի և ձվարանների, իսկ տղամարդկանց մոտ՝ սեռական օրգանների և շագանակագեղձի առողջական վիճակը: Այդ հատվածում հորիզոնական ծալքերը, թեփոտությունը կամ գույնի փոփոխությունը կարող են զգուշացնել վերարտադրողական համակարգի լուրջ խնդիրների՝ այդ թվում նաև էնդոմետրիոզի, արգանդի մկանուռուցքի (միոմա) կամ անպտղության մասին:

 

Չինական բժշկության համաձայն՝ փոքր կզակ ունեցող մարդիկ գենետիկորեն հակված են թույլ երիկամներ ու միզասեռական համակարգի խնդիրներ ունենալուն: Սա, իհարկե, չի նշանակում, որ փոքրիկ կզակ ունեցող մարդիկ ունեն նաև հիվանդ երիկամներ, սակայն վտանգ այնուամենայնիվ կա, ուստի հարկավոր է անել ամեն բան՝ նման խնդիրներից խուսափելու համար:

 

Աջ այտ

 

Աջ այտը համապատասխանում է Մետաղին, որը պատասխանատու է թոքերի և հաստ աղիների աշխատանքի համար:

 

Թոքերի կամ հաստ աղիքի խնդիրները սովորաբար դրսևորվում են աջ այտի մաշկի գույնի փոփոխությամբ, թեփոտությամբ կամ մաշկային խնդիրներով: Փոքրիկ բշտիկները, կարմրածությունը կամ թեփոտ հատվածը կարող են վկայել ինչպես սպասվող մրսածության կամ բրոնխիտի, այնպես էլ թոքերի ավելի լուրջ խնդիրների մասին:

 

Ալերգիաների կամ ասթմաների հակվածություն ունեցող մարդկանց մոտ հաճախ աջ այտի վրա ի հայտ է գալիս կարմիր թեփոտված էկզեմա կամ կապտականաչավուն երանգ ունեցող հատված, ինչը կարող է խոսել սպասվող ալերգիկ նոպայի կամ ասթմայի նոպայի մասին:

 

Ձախ այտ

 

Ձախ այտի հատվածը համապատասխանում է Ծառի տարերքին և պատասխանատու է լյարդի, լեղապարկի և նյարդային համակարգի աշխատանքի համար:

 

Կարմրությունն ու արտահայտված մազանոթները (հատկապես քթին մոտ գտնվող) խոսում են լյարդի հնարավոր բորբոքման կամ տոքսինների կուտակման մասին: Ձախ աչքի տակի նկատվող դեղնավուն երանգը կարող է վկայել կա՛մ լեղապարկի քարերի, կա՛մ խոլեստերինի կամ տրիգլիցերիդների բարձր մակարդակին մասին:

 

Դեմքի այս հատվածի տարատեսակ հետքերը կարող են պայմանավորված լինել նաև անկայուն հոգեվիճակով (անհանգստություն, զայրույթ, դեպրեսիաներ և այլն): Դուրս ցցված երակները, կարմրությունը կամ բշտիկները կարող են վկայել արյան բարձր ճնշման կամ զսպված զայրույթի մասին:

 

 

 

Հարկ է հիշել, որ մարդու օրգանիզմը տարբեր կերպ է նախազգուշացնում առողջական խնդիրների մասին և այդ նախազգուշացումները ոչ միշտ են դրսևորվում ցավոտ զգացողություններով: Ցավն արդեն վկայում է այն մասին, որ հիվանդությունն անուշադրության է մատնվել և ձեռք է բերել սուր կամ քրոնիկ բնույթ:

 

Առողջական խնդիրները հարկավոր է լուծել, քանի դեռ դրանք չեն խորացել և չեն սրվել: միայն այս կերպ հնարավոր կլինի կանխել լուրջ հիվանդությունների ի հայտ գալը:

 

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Просмотров: 1328 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->