Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-07-21
Главная » 2017 » Февраль » 7 » Կենսաբանները գտել են դեղամիջոց, որը ոչնչացնում է նույնիսկ ամենակայուն բակտերիաները 15 րոպեում
loading...
5:16 PM
Կենսաբանները գտել են դեղամիջոց, որը ոչնչացնում է նույնիսկ ամենակայուն բակտերիաները 15 րոպեում


Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գտել են հակաբիոտիկներն ավելի արդյունավետ դարձնելու և բակտերիաները ոչնչացնելու միջոց, գրում է The Daily Mail-ը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրահատուկ մոտեցումը թույլ է տալիս ուղղակի մասնատել վտանգավոր ախտածինները:

 

Սովորաբար հակաբիոտիկները միանում են բակտերիաներին՝ դրանց ոչնչացնելու համար: Դա նման է բանալիով կողպեքը բացելուն: Եթե բակտերիաների մոտ կայունություն է ձևավորվում, ապա «բանալին» դադարում է համապատասխանել: Սակայն կա մի դեղամիջոց՝ օրիտավանցինը, որն օժտված է այնպիսի ուժով, որ պարզապես կոտրում է «կողպեքը»:

 

Գիտնականները համեմատել են վանկոմիցինի (հզոր հակաբիոտիկ միջոց) և օրիտավանցինի (վանկոմիցինի փոփոխված տարբերակը) ազդեցությունը մաշկային վարակների դեմ օգտագործելու դեպքում: Պարզվել է, որ կայուն բակտերիաների դեմ օրիտավանցինը 11000 անգամ ավելի լավ էր ազդում, քան վանկոմիցինը: Օրիտավանցինը բակտերիաները սպանում էր 15 րեպեում, մինչդեռ վանկոմիցինցին հարկավոր էր 6-24 ժամ: Գիտնականների խոսքով՝ օրիտավանցինի մոլեկուլները միանում են միմյանց և կազմում կլաստերներ, որոնք բակտերաների մակերևույթին անցքեր են ստեղծում, ներս են թափանցում և բառացիորեն մասնատում են այն: Բացի այդ, բակտերիայի մակերևույթի պայմանները նույնպես նպաստում են հակաբիոտիկի ակտիվությանը:

Просмотров: 349 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->