Առողջ ու փարթամ մազեր ունենալու 5 գաղտնիք - 7 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Февраль » 7 » Առողջ ու փարթամ մազեր ունենալու 5 գաղտնիք
loading...
6:49 PM
Առողջ ու փարթամ մազեր ունենալու 5 գաղտնիք


Հնդկուհիներն աչքի են ընկնում գեղեցիկ, երկար, հաստ և փայլող մազերով: Նրանք, անշուշտ, վարսերը խնամելու իրենց գաղտնիքներն ունեն, որոնցից մի քանիսը ներկայացրել է մազերի խնամքի գուրու և վիդեոբլոգեր Սուշմիթան, ում տեսանյութերը մեծ տարածում են գտնվում համացանցում:

 Գեղեցիկ և շլացնող տեսքով վարսեր ունենալու համար հնդկուհու ներկայացրած խորհուրդները հրապարակել է AdMe.ru-ն:

 

1.Օգտագործեք հալվեի հյութը

 

 Հարկավոր է մի քանի խոշոր տերև պոկել, կտրատել, ապա քամել հալվեի հյութը, որից հետո պետք է մերսող շարժումներով հյութը տարածել գլխամաշկի վրա: Մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ հալվեի հյութն այդպես ավելի լավ է ներծծվում: Տարածելուց հետո դիմակը պետք է թողնել 2 ժամ: Ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:

 

2.Լվանալուց հետո գլխամաշկը ցողեք սառը ջրով

  

Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչն էլ, իր հերթին, բերում է մազերի արագ աճին:

 

3.Ցողեք մազերը խնձորի քացախով

  

Դա կարելի է անել ամսական մի քանի անգամ: Քացախը վերականգնում է մազերի ֆոլիկուլները: Գլուխը լվանալուց հետո պետք է այն ցողել քացախով, և որոշ ժամանակ անց կնկատեք մազերի փարթամությունը: Կարևոր է ցողելուց հետո չլվանալ մազերը. Խնձորի քացախի հոտը բավականին թույլ է:

 

4.Փորձեք ձվով և կոնյակով դիմակ

  

Ձուն սպիտակուցներ է պարունակում, իսկ կոնյակը այնպիսի նյութեր, որոնք մազերն ավելի հաստ և փարթամ են դարձնում, ինչպես նաև նպաստում են աճին: Երկու ձվին մեկ բաժակ կոնյակ խառնեք և քսեք մազարմատներին: Այս խառնուրդին կարելի է նաև ձիթայուղ ավելացնել:

 

5.Եթերայուղեր կիրառեք

  

Նարդոսի, նուշի, ժոժոբայի, խունկի և ուրցի յուղերը մազարմատների վրա լավ ազդեցություն են գործում վիտամինների և բուսական հավելանյութերի պարունակության շնորհիվ: Կարելի է խառնել եթերայուղերը, խառնուրդը քսել մազարմատներին և թողնել 2-3 ժամ:

Просмотров: 108 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->