Հորոսկոպի որ նշաններն այսօր բարդ ու լարված օր կունենան․ փետրվարի 9-ի աստղագուշակ - 9 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Февраль » 9 » Հորոսկոպի որ նշաններն այսօր բարդ ու լարված օր կունենան․ փետրվարի 9-ի աստղագուշակ
loading...
12:46 PM
Հորոսկոպի որ նշաններն այսօր բարդ ու լարված օր կունենան․ փետրվարի 9-ի աստղագուշակ


 

 

Խոյ:       Օրը խոստանում է  ռոմանտիկ ծանոթություն։ Կկարողանաք հասնել այն մեկին, ում ուշադրության չէիք կարողանում արժանանալ։ Հեշտ կլինի նաև ընդհանուր լեզու գտնել տարեց մարդկանց հետ։ Օրվա ընթացքում արտառոց միջադեպեր չեն սպասվում։

 

Ցուլ:        Այսօր լուրջ որոշումներ կայացնելու օր է։ Եթե վստահ չեք ձեր ուժերին, ապա մի խառնվեք այն գործերին, որոնցից գլուխ չեք հանում։ Այսօր տապալվելու մեծ հավանականություն կա։ Փորձեք ավելի մտածված գործել։

 

Երկվորյակ:      Այսօր անմիտ քայլերի պատճառով չեք կարողանա հաղթահարել սպասվող դժվարությունները, որոնք սպասվում են օրվա ընթացքում։ Պետք է փորձեք ավելի զգոն լինել և ավելորդ թեմաների կողմը չշեղվել։

 

Խեցգետին:       Այսօր մեծ է ռոմանտիկ հանդիպումներ ունենալու հավանականությունը։ Պահը բաց չթողնեք։ Այսօր ծնված հարաբերությունները երկար ու երջանիկ պատմություն են ունենալու։ Օրվա վերջում տրամադրության անկում կգրանցվի և ոչ մի կերպ չի բարձրանա։

 

Առյուծ:         Օրվա առաջին կեսը հարմար է գործնական որոշումներ կայացնելու և ուսման մեջ փոփոխություններ անելու համար։ Բոլոր կարևոր որոշումները հենց այս ժամանակահատվածում իրականացրեք։ Օրվա վերջում անակնալ կունենաք։ 

 

Կույս:            Այսօր լարված ու բարդ օր է։ Ստիպված կլինեք ընտրել երկու մտերիմ մարդկանց միջև։ Պետք է զգույշ լինեք, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է։ Օրվա վերջում տհաճության զգացողություն կունենաք։ Հեշտ քնել չի հաջողվի։

 

Կշեռք:        Օրը հարմար է խոշոր գնումներ կատարելու համար։ Կարող եք գնել այն, ինչի մասին երազում էիք։ Ինչպես նաև լավ օր է շոփինգի գնալու համար։ Օրվա վերջում տարօրինակ լուր կստանաք, որն ոչ մի կերպ չեք կարողանա մեկնաբանել։

 

Կարիճ:   Այսօր շատ նշանակություն մի տվեք մանրուքներին: Այսօր ամեն ինչ չի ընթանա այնպես, ինչպես կցանկանայիք, հնարավոր են դժվարություններ և անհասկացություններ, բայց ոչինչ չի խանգարի կյանքի կոչել մտածածը: Եթե պահպանեք հանգստություն և լինեք համառ, ապա երեկոյան շատ բան դեպի լավը կփոխեք:

 

Աղեղնավոր:      Սա ամենահաջող օրը չէ կարևոր գործերի համար, հատկապես համատեղ նախագծերի: Բարդ է գործընկերների և օգնականների հետ պայմանավորվելը, պարտականությունները բաժանելը: Հաճախ պարզվում է, որ ավելի հեշտ է աշխատանքը միայնակ կատարել:

 

Այծեղջյուր:      Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ և օգտակար ծանոթություններ: Հաջողվում է գրավել ոչ միայն ազդեցիկ մարդկանց համակրանքը, այլ հետաքրքրել նրանց ձեր նախագծերով և պլաններով: Արդյունքում ձեռք կբերեք հուսալի դաշնակիցներ: Հավանական են գումարային մուտքեր և նվերներ, բացառված չեն շահավետ գնումները:

 

Ջրհոս:      Այսօր հեշտ օր է լինելու։ Անկեղծությունը, ընկերասիրությունը ձեզ ցանկալի հյուր են դարձնում ցանկացած միջավայրում: Այս հատկանիշները օգնում են լուծել ընտանեկան խնդիրները, հաշտեցնել վիճողներին, որոնց հետ հարաբերությունները փչացել են անհասկացությունների պատճառով:

 

Ձկներ։   Օրվա առաջին կեսին լարված ու անհանգիստ կլինեք։  Ձեզ կթվա, թե ինչ որ բան սխալ է կամ այնպես չէ, ինչպես ցանկանում էիք։ Օրվա վերջում տարօրինակ զգացողությունը կվերանա, սակայն միևնույնն է օրվա վատ տպավորությունը ձեզ հետ կմնա։

Просмотров: 462 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm