Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2017 » Февраль » 9 » 7 սխալ, որ աղջիկներն անում են դիմահարդարումը մաքրելիս և փչացնում դեմքի մաշկը
loading...
1:36 PM
7 սխալ, որ աղջիկներն անում են դիմահարդարումը մաքրելիս և փչացնում դեմքի մաշկը


 

 

Դիմահարդարվելը շատ կարևոր է աղջիկների համար, քանի որ այդպես նրանք ավելի գրավիչ ու գեղեցիկ են դառնում։ Դիմահարդարման շնորհիվ կարելի է ընդգծել դեմքի բոլոր առավելություններն ու այն ավելի ներկայանալի դարձնել։

 

cosmo.ru-ն գրում է, որ դիմահարդարվելուց ավելի կարևոր է այդ դիմահարդարումը ճիշտ մաքրելը։ Շատ աղջիկներ բազմաթիվ սխալներ են անում դիմահարդարումը մաքրելիս և այդ պատճառով փչացնում են իրենց մաշկն ու դեմքը։

 

Ահա, թե որոնք են դիմահարդարումը մաքրելու ամենատարածված սխալները։

 

1.      Նրանք պարզապես չեն մաքրում դիմահարդարումն ու այդպես քնում են։Սա ամենատարածված սխալներից մեկն է։ Աղջիկները պարզապես ծուլանում են ու չեն մաքրում դիմահարդարումը։ Եթե այսպես շարունակեք, ապա շատ արագ կնկատեք, որ ձեր դեմքին կնճիռներ են առաջանում։

 

 

 

 

2.      Շատ աղջիկներ օգտագործում են դիմահարդարումը մաքրելու բազմաթիվ միջոցներ, որոնք պետք է օգտագործել չոր մաշկի դեպքում։ Սակայն, իրականում պետք է նախ լվանալ դեմքը դիմահարդարումը հանող անձեռոցիկով և միայն հետո օգտագործել դիմահարդարումը հանող մնացած միջոցները։ Միայն այս դեպքում մաշկը չի չորանա։

 

 

 

 

3.      Աղջիկները օգտագործում են դիմահարդարումը հանելու միևնույն անձեռոցիկը կամ սրբիչը։ Միևնույն սրբիչը կամ անձեռոցիկն օգտագործելու դեպքում ձեր մաշկը միանգամից կչորանա ու բշտիկներով կպատվի։ Նույնիսկ այն լվանալու դեպքում պետք չէ կրկին անգամ օգտագործել, քանի որ կոսմետիկան միևնույնն է կմնա դրա մեջ։ Այս ամենի հետևանքում ձեր մաշկը միայն կփչանա։

 

 

 

 

4.      Լիովին չեն մաքրում դիմահարդարումը։ Սա վերաբերվում է հատկապես աչքերին։ Շատ աղջիկներ ծուլանում են ու միչև վերջ չեն մաքրում աչքերի կոսմետիկան։ Այս ամենի հետևանքով ձեզ տեսողությունը շատ արագ կվատանա։

 

 

 

 

5.      Նրանք սխալ կամ իրենց չհամապատասխան մաքրման միջոց են օգտագործում։ Շատ կարևոր է համոզված լինել, որ կոսմետիկան մաքրելու ձեր միջոցը համապատասխանում է ձեր դեմքի մաշկին։ Սովորաբար տուփերին գրված է լինում, թե տվյալ նյութն ինչպիսի մաշկի համար է։

 

 

 

 

6.      Չափազանց տաք կամ սառը ջրով են լվացվում։ Միշտ հիշեք, որ ջուրը չպետք է շատ տաք կամ սառը լինի։ Այն պետք է գոլ, սենյակային ջերմաստիճանի լինի, հակառակ դեպքում ձեր դեմքն արագ կճաքճքի։

 

 

 

 

7.      Դեմքը լվանալուց հետո աղջիկները սրբիչով տրորում ու մաքրում են դեմքը։ Սա անթույլատրելի է, քանի որ խախտում եք ձեր դեմքի ամբողջականությունը։ Չի կարելի շատ ուժեղ տրորել դեմքը՝ հատկապես նոր լվանալուց հետո։ Այն պետք է մաքրել նուրբ ու քնքշությամբ։

 

 

Просмотров: 2068 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->