Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2017 » Февраль » 9 » 9 զարմանալի ու անսպասելի փաստ համբույրի մասին
loading...
1:47 PM
9 զարմանալի ու անսպասելի փաստ համբույրի մասին


 

 

Համբույրները մարդկանց կյանքի անբաժան մասնիկն են։ Դրանք սիրո ամենավառ ու հաճելի արտահայտումներից մեկն են։ Համբույրի միջոցով կարելի է բազում զգացմունքներ արտահայտել՝ մայրական սեր, ընկերական սեր, կիրք, կապվածություն ու նույնիսկ ատելություն։

 

otvetnavse.com-ը գրում է, որ համբույրը մարդկանց համար ամենազարմանալի ու անբացատրելի զգացմունքներ ստեղծող գործողությունն է։ Ահա, թե ինչ գաղտնի հնարավորություններ ունեն համբույրները։

 

1.      Երկար համբույրները թմրանյութի պես են ազդում։ Դրանք որոշ ժամանակով թմրացնում ու հանգստացնում են։ Դրանք նաև տրամադրություն են բարձրացնում։

 

2.      Բազմաթիվ լուրջ հիվանդություններ չեն կարող փոխանցվել համբույրի օգնությամբ։ Օրինակ՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը համբույրի միջոցով չի փոխանցվում։ Սակայն, կան նաև այնպիսի հիվանդություններ, որոնք փոխանցվում են հենց համբույրի միջոցով, օրինակ՝ հերպես, գրիպ և այլն։

 

3.      19-րդ դարում ստեղծվել է համբույրի մասին գիտություն, որը կոչվում է  Ֆիլեմատոլոգիա։ Գոյություն ունի նաև Ֆիլեմաֆոբիա, որը վախն է համբույրի արձակած բակտերիաներից։

 

4.      Համբույրները օգտակար են առողջության համար, քանի որ համբույրի ընթացքում փոխանակվող բակտերիաները դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի աշխատանքի վրա։

 

5.      Որոշ երկրներում համբույրներն արգելված են։ Օրինակ՝ Եգիպտոսում արգելվում է մարդկանց ներկայությամբ համբուրվել։ Կամ, օրինակ՝  Հարտֆորդում կանայք չեն կարող համբուրել ամուսնուն կիրակի օրը։

 

6.      Շրթունքներն ամբողջ մարմնի ամենազգայուն մասն են։ Դրանք ամեն բան այլ կերպ ու ավելի ուժեղ են ընկալում։

 

7.      Մեկ անգամ համբուրվելիս կարելի է փոխանակել ավելի քան  278 տարբեր տեսակի բակտերիաներ, որոնք կարող են և օգտակար, և վնասակար լինել։

 

8.      Համբույրներն օգնում են այրել կալորիաները։

 

9.      Համբույրները կարող են խոչընդոտել վաղ ծերացումը։ Դրանք մարզում են դեմքի մկանները և դրանք ավելի ուշ են ծերանում։

Просмотров: 406 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar