Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Февраль » 9 » Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենասարսափելի վայրերը
loading...
2:04 PM
Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենասարսափելի վայրերը


 

 

Մարդկանց թվում է, թե ամեն բան գիտեն Երկրագնդի ու մեզ շրջապատող աշխարհի մասին։ Գիտնականներին թվում է, որ արդեն ամեն բան ուսումնասիրվել է, այլևս ոչ մի գաղտնիք չկա, սակայն դա այդպես չէ։

 

twizz.ru-ն գրում է, որ մեր Երկրագնդի վրա կան այնպիսի վայրեր, որոնք անհասկանալի ու անբացատրելի են մարդկանց համար։ Դրանք վախեցնող են, քանի որ անբնական են։

 

Ահա մեր Երկրագնդի վրա գտնվող ամենասարսափելի վայրերը, որտեղ գտնվել ոչ ոք չի ցանկանա։

 

1.      Աոկիգահարա անտառ․ Ճապոնիա

 

 

 

 

«Ձեր կյանքն անգին նվեր է ձեր ծնողների կողմից։ Մտածեք նրանց ու ձեր ընտանիքի մասին։  Դուք չպետք է միայնակ տառապեք՝ զանգահարեք մեզ»։ Այս գրառումը տեսնում է ցանկացած ոք, ով մտնում է այս այգի։ Սա Ճապոնիայի ամենատխուր վայրն է, քանի որ 2010 թվականին այնտեղ փորձել են ինքնասպան լինել 200 հոգի, որից 54-ին դա անել հաջողվել է։ Այս անտառի մասին նույնիսկ գիրք է գրվել, որտեղ հեղինակն անվանում է անտառը «ինքնասպան լինելու լավագույն վայր» ու առաջարկում դա անելու 10 տարբերակ։

 

2.      Տիկնիկների կղզի․ Մեքսիկա

 

 

 

 

Մեքսիկայից մի փոքր հեռու գտնվում է Isla de las Munecas կղզին, որտեղ միայն տիկնիկներ են ապրում։ Դրանք անշունչ կախված են ծառերից ու թվում է, թե սպասում են, թե երբ է ինչ որ անզգույշ մեկը մոտենալու իրենց։ Այս կղզու պատմությունը կապվում է Խուլիան Սանտանա Բարերայի հետ, ով ափին մահացած աղջնակի մարմին է գտնում և չի կարողանում փրկել նրա կյանքը։ Սակայն նա գտնում է աղջնակի տիկնիկն ու կախում ծառի ճյուղից՝ որպես մահացած երեխայի հիշատակ։ Ասում են, որ դրանից հետո նա խենթի պես տիկնիկներ էր փնտրում ու կախում կղզու ծառերից։ 50 տարի անց կղզին հետևողը խեղդվում է այն նույն վայրում, որտեղ և փոքրիկ աղջիկը։

 

3.      Բելլերի ուրվականը

 

 

 

 

ԱՄՆ-ում չկա ավելի վատ ուրվական, քան Բելլերի վհուկը։ Այս տունը պատկանում էր Բելլ ընտանիքին, որին տարիներ շարունակ նեղություն էր պատճառում վհուկի ուրվականը։ «Ես դժողքում եմ և դրախտում և երկրի վրա։ Ես ամենուրեք եմ։ Ես ծնվել եմ միլիոնավոր տարիներ առաջ ու որոշել եմ, որ պետք է հետապնդեմ ծեր Բելլի ընտանիքին, մինչև որ նրանք չմահանան»,- ասում էր վհուկի ուրվականը։ Նա նույնիսկ բացահայտ վնասում էր տան անդամներին՝ դեղերի փոխարեն թույն է դրել, խափանել է ընտանիքի դստեր հարսանիքն ու ամեն կերպ խանգարել ընտանիքին։ Տան կողքին փոքրիկ քարանձավ կա, որն էլ համարվում է նրա տունը։

 

4.      Տիկնիկների գյուղ Ճապոնիայում

 

 

 

 

 

Եվս մեկ սարսափելի վայր Ճապոնիայում, որտեղ գտնվելն այնքան էլ լավ միտք չէ։ Այստեղ միայն տիկնիկներ կան, սակայն դրանք մարդկանց հասակն ունեն ու այն դիրքում են նստած, որով հնարավոր է միայն սովորական մարդիկ նստեն։ Երբ այստեղ վերադարձել  է գյուղի նախկին բնակչուհին՝ տեսել է, որ գյուղում ոչ ոք չի մնացել։ Նա մարդու հասակի 350 տիկնիկ է պատրաստել, որոնք գրավել են գյուղի բնակիչների տեղը։ 

Просмотров: 917 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->