Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2017 » Февраль » 10 » Ճիշտ կեցվածքն ազատում է սթրեսից ու դեպրեսիայից. գիտնականներ
loading...
2:11 PM
Ճիշտ կեցվածքն ազատում է սթրեսից ու դեպրեսիայից. գիտնականներ


 

 

Օքլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայով տառապող մարդու ինքնազգացողությունը բարձր պահելու համար բավական է միայն, որ նա ճիշտ դիրքով նստած լինի: Գիտնականների ուսումնասիրություններին մասնակցել է ընկճախտի ախտանշաններով 61 կամավոր, որոնց խնդրել են հինգրոպեանոց խոսք ասել, որը հետո պետք է գնահատվեր:

 

Ելույթից հետո կամավորներին խնդրել են 1022-ից մինչև 13-ը հետհաշվարկ անել՝ դրանով իսկ մասնակիցների մոտ սթրես առաջացնելով:

 

Գիտափորձից առաջ գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի մասնակիցները պետք է հետևեին իրենց կեցվածքին և ուղիղ նստեին, իսկ երկրորդի մասնակիցները կարող էին նստել ցանկացած հարմար դիրքով:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղիղ նստած մարդիկ ավելի քիչ էին հոգնում և ավելի ոգևորված էին, քան առաջին խմբի անդամները: Բացի այդ, այս մասնակիցները հարցերին պատասխանելիս ավելի շատ բառեր էին կիրառում:

 

Նաև առաջին խմբի անդամներն ավելի հազվադեպ էին օգտագործում այնպիսի դերանուններ, ինչպիսին են «ես»-ը  կամ «ինձ»-ը, ինչը խոսում է այն մասին, որ նրանք քիչ էին կենտրոնանում իրենց վրա:

 

Այսպիսով՝ գիտափորձը ցույց է տվել, որ ճիշտ կեցվածքը կարող է բարձրացնել մարդու տրամադրությունը, սակայն գիտնականներին դեռ չի հաջողվել պարզել, թե որքան է պահպանվում այդ ազդեցությունը:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 411 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->