Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Февраль » 10 » Կանաչ թեյը շատ օգտակար է ոսկրածուծի հիվանդությունների դեպքում
loading...
2:15 PM
Կանաչ թեյը շատ օգտակար է ոսկրածուծի հիվանդությունների դեպքում


 

 

Հայտնի է, որ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով ու սննդարար նյութերով: Այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման հավանականությունը և նպաստում են քաշի կորստին: Այժմ ամերիկացի ու գերմանացի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյում պարունակվում է մի բաղադրիչ (էպիգալոկատեխինի գալատ), որը շատ օգտակար է բազմակի միելոմայով ու ամիլոիդոզով (ոսկրածուծի մահացու ախտաբանություններ) տառապող մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Zee News-ը

 

Ամիլոիդոզը սպիտակուցների փոխանակության խանգարումներ է: Դրա տեսակներից մեկի՝ AL-ամիլոիդոզի դեպքում արյան ավշի մեջ առաջանում են անոմալ թեթև հակամարմինների շղթաներ, որոնք կարող են կուտակվել տարբեր օրգաններում (օրինակ՝ սրտամկանում ու երիկամներում):Մասնագետները ցանկանում էին պարզել, թե ինչպես են գործում այդ շղթաները: Բացի այդ, նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են դրանք ազդում էպիգալոկատեխինի գալատի վրա:

 

Գիտնականները ստացել են հակամարմինների թեթև շղթաների օրինակները ոսկրածուծի ախտաբանություններով տառապող 9 հիվանդից, որոնց մոտ այդ ախտաբանությունները դարձել են բազմակի միելոմայի կամ ամիլոիդոզի առաջացման պատճառ: Գիտափորձի ընթացքում մասնագետներին հաջողվել է պարզել, որ էպիգալոկատեխինի գալատն այդ շղթաներն անվնաս վիճակում են պահում:

Просмотров: 579 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->