Կոկորդում «գնդիկի» զգացման առաջացման 4 տարածված պատճառ - 10 Февраля 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Февраль » 10 » Կոկորդում «գնդիկի» զգացման առաջացման 4 տարածված պատճառ
loading...
2:18 PM
Կոկորդում «գնդիկի» զգացման առաջացման 4 տարածված պատճառ


 

 

Այս տհաճ զգացողությունը ծանոթ է բոլորին, սակայն ոչ բոլորը գիտեն դրա առաջացման պատճառների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «կոկորդում  գնդիկի զգացողության» առաջացման ամենատարածված պատճառները:

Նյարդային ծանրաբեռնվածություն

Սա կոկորդում տհաճ զգացողությունների առաջացման ամենատարածված պատճառն է: Հիմնականում այն պայմանավորված է լինում սթրեսով, նևրոզով և դեպրեսիայով: Բժիշկ-էնդոկրինոլոգ Կիրա Միշունսկայայի խոսքով՝ երկար ժամանակ հոգեկան առողջությանը վնաս հասցնող իրավիճակում գտնվելու դեպքում մարդու մկանները մշտապես լարված են լինում և դա դառնում է սովորական: Սակայն գալիս է մի պահ, երբ նա նկատում է, որ կոկորդի հատվածում ինչ-որ բան սեղմում է և առաջանում է «կոկորդում գնդիկի զգացողություն»: Իրականում սա պարզապես ազդանշան է գլխուղեղին այն օրգաններից, որոնք գերլարած մկանների պատճառով մշտապես ճնշված են:

Ողնաշարի հետ կապված խնդիրներ

Կոկորդում տհաճ զգացողությունները կարող են նաև կապված լինել ողնաշարի և առաջին հերթին դրա պարանոցային հատվածի վիճակի հետ: Տարիքի հետ միջողային սկավառակները կորցնում են իրենց ձգությունն ու առաձգականությունը, ոսկորների դիրքը փոխվում է և այդ ոսկորներին ամրացված մկանները դժվարանում են իրենց գործառույթները կատարել: Մկանները սկսում են լարվել և առաջանում է կոկորդում գնդիկի զացողություն: Բացի այդ, այս դեպքերում կարող են առաջանալ նաև պարանոցի ու մեջքի ցավեր և գլխացավեր:

Մարսողական համակարգի խնդիրներ

Նման տհաճ զգացողությունները կարող են պայմանավորված լինել նաև աղեստամոքսային համակարգի հիվանդություններով: Միշունսկայայի խոսքով՝ այս դեպքերում հիվանդը հստակ զգում է որևէ խանգարող բան կոկորդի հատվածում: Այդ տհաճ զգացողությունների պատճառ են դառնում կերակրափողի աշխատանքի տարատեսակ խանգարումները: Նման դեպքերում, բացի կոկորդում գնդիկի զգացումից կարող է առաջանալ նաև տհաճ զգացողություններ ստամոքսի հատվածում, բերանում թթու համ ու այրոց:

Վահանաձև գեղձի հիվանդություններ


Այս տհաճ զգացողությունը բժիշկ-էնդոկրինոլոգին դիմելու հիմնական պատճառներից մեկն է: Ինչպես ընդգծում է Կիրա Միշունսկայան՝ վահանաձև գեղձը կարող է մեծանալ որոշ հիվանդությունների հետևանքով, ինչն էլ առաջացնում է անհարմար զգացողություններ: Օրինակ՝ քրոնիկ աուտոիմունային թիրեոդիտի ժամանակ իմունային համակարգը սկսում է սխալմամբ «թշնամաբար» ընդունել վահանաձև գեղձն ու պայքարում է դրա դեմ և այդ «պատերազմի» հետևանքով վահանաձև գեղձը սկսում է մեծանալ ու կոշտանալ, որպեսզի կարողանա օրգանիզմին անհրաժեշտ հորմոններն արտադրել: Այդ մեծացած և կարծրացած օրգանը ճնշում է գործադրում շրջակա հյուսվածքների վրա, քանի որ նորմալ վիճակում այն առաձգական է և փափուկ:

Երբեմն հանգույցներն առաջանում են գեղձի ետևի մակերևույթին և սկսում են ճնշել այդ հատվածի հյուսվածքներին՝ առաջացնելով «կոկորդում գնդիկի զգացողություն»: Սակայն այս դեպքում հանգույցները պետք է բավական մեծ լինեն` առնվազն 2-3 սմ տրամագծով:

Հետաքրքիր է, որ ներկայում կան բավական շատ գիտական հետազոտություններ, որոնց համաձայն՝ «կոկորդում գնդիկի զգացողության» ու վահանաձև գեղձում առաջացած հյուսվածքների միջև կա հակադարձ կապ: Սկզբում մարդը մշտապես սթրեսի է ենթարկվում, որն առաջացնում է պարանոցի և ուսագոտու մկանների հիպերտոնուս: Այս ժամանակ սկսում են նկատվել տհաճ զգացողություններ կոկորդի հատվածում, այնուհետև հայտնաբերվում են կոշտացումներ վահանաձև գեղձում:

Ինչ հետազոտություններ է հարկավոր անցնել «կոկորդում գնդիկի զգացողության» առաջացման դեպքում

Ինչպես արդեն նշվել է՝ «կոկորդում գնդիկի զգացողությունը» կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ուստի հարկավոր է ամեն դեպքում դիմել բժիշկ-թերապևտի օգնությանը, որն էլ կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ: Եթե այդ տհաճ զգացողությունները երկար ժամանակ չեն անցնում, ապա ոչ մի դեպքում չի կարելի հապաղել:

Խնդրի առաջացման բուն պատճառը պարզելու համար հարկավոր է լիարժեք բուժզննում անցնել, որն իր մեջ ներառում է շոշափման միջոցով պարանոցի, պարանոցի ավշային հանգույցների և վահանաձև գեղձի ստուգումը, արյան ու մեզի անալիզներն ու վահանաձև գեղձի ուլտրաձայինային հետազոտությունը: Հիվանդը պետք է նաև բուժզննում անցնի օտոլարինգոլոգի (քիթկոկորդականջաբան) մոտ, քանի որ, բացի վերոնշյալ խնդիրներից, «կոկորդում գնդիկի զգացողությունը» կարող է պայմանավորված լինել նաև կոկորդում և ձայնալարերի վրա առաջացած նորագոյացություններով՝ հատկապես, եթե այն զգացվում է որպես խոչընդոտ կոկորդի ներսում:

Պետք չէ նաև մոռանալ օտոլարինգոլոգիական հիվանդությունների մասին, ինչպիսին են քրոնիկ տոնզիլիտի արդյունքում մեծացած ու բորբոքված նշագեղձերը, որոնք նույնպես առաջացնում են «կոկորդում գնդիկի զգացողություն»:

Որպես հավելյալ ստուգում բժիշկը կարող է նշանակել նաև պարանոցային հատվածի ողերի մագնիսառեզոնանսային շերտագրություն կամ ռենտգենային ստուգում:
 

 

Նյութի աղբյուրը՝ jv.ru

Հեղինակը՝ Դարյա Գալոնսկայա

Просмотров: 1814 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm