Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Февраль » 10 » Մեղրի 10 արտասովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն
loading...
2:20 PM
Մեղրի 10 արտասովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն


 

 

Մեղրն անչափ օգտակար մթերք է, սակայն այն միայն նախաճաշելու և համեղ տորթեր պատրաստելու համար չէ: Այն նաև օգնում է բուժել վերքերն ու բշտիկները, խոնավեցնել չոր մաշկը, կանխել սրտանոթային հիվանդությունները, բուժել հիվանդ կոկորդը և այլն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեղրի 10 արտասովոր հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:

 

Մեղրի օգտագործման եղանակները

 

1.      Մեղրը ոչնչացնում է վարակներն ու նվազեցնում բորբոքումների քանակը, ուստի այն շատ հարմար է փոքրիկ վերքերի և այրվածքների բուժման համար:

 

2.      Մեղրը հիանալի միջոց է ուժեղ հազի դեմ: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ մի թեյի գդալ մեղր դնել բերանում:

 

3.      Չնայած, որ մեղրն ունի բավական բարձր կալորիականություն, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր (մագնեզիում, երկաթ, կալիում, ցինկ, կալցիում և այլն): Ամենօրյա սննդակարգում մեղր ներառելն անչափ օգտակար է առողջության համար:

 

4.      Մեղրը նաև շատ օգտակար է չոր մաշկի կամ թեփի դեպքում: Հարկավոր է պարզապես մի փոքր մեղր լուծել գոլ ջրում, ստացված խառնուրդը քսել անհրաժեշտ հատվածին, այնուհետև լավ լվանալ:

 

5.      Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեղրն օգնում է այն մարդկանց, որոնց օրգանիզմում ցածր է արյան սպիտակ մասինիկների մակարդակը: Նրանց խոսքով՝ օրական երկու ճաշի գդալ մեղրը կօգնի կարգավորել այդ ցուցանիշը:

 

6.      Որպես դեմքի դիմակ օգտագործելու դեպքում մեղրը կանխում է բշտիկների առաջացումը՝ շնորհիվ իր հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկությունների: Կարելի է բամբակի վրա մի փոքր մեղր քսել, դնել այն ախտահարված հատվածին և թողնել ամբողջ գիշեր:

 

7.      Մեղրի և դարչնի խառնուրդը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ամրապնդում անոթները:

 

8.      Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է: Սպորտով զբաղվելու և ակտիվ կենսակերպ վարելու դեպքում այս մթերքը կօգնի միշտ թարմ ու էներգիայով լի լինել:

 

9.      Շատերը պնդում են, որ մեղրն օգնում է հաղթահարել ծաղկափոշուց առաջացող ալերգիան:

 

10.    Մեղրն օգնում է օրգանիզմին ավելի արագ ազատվել ալկոհոլի առաջացրած հետևանքներից, ուստի եթե հարկավոր է շատ արագ իջեցնել արյան մեջ ալկոհոլի մակարդակը ապա լավագույն միջոցը մեղրն է:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 492 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->