Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2017 » Февраль » 10 » Ինչ է պատմում ուտելու ձևը մարդկանց բնավորության մասին
loading...
2:22 PM
Ինչ է պատմում ուտելու ձևը մարդկանց բնավորության մասին


 

 

Սնունդ ընդունելու մի քանի եղանակ կա, որոնք բնորոշում են տվյալ անձնավորության բնավորությունը: Այս մասին եզրակացություն է կազմել վարքագծային սննդի փորձագետ Ջուլիետ Ա. Պողոսյանը, ում դիտարկումները ներկայացնում է The Telegraph-ը:

Դանդաղ ուտող

Եթե դուք դանդաղ եք ուտում սնունդը` վայելելով սնունդ ընդունելու պահի ամեն մի վայրկյանը, ուրեմն դուք սիրում եք վայելել կյանքը, այն ամենն, ինչ անում եք: Դուք այն մարդկանցից եք, ովքեր մտածում են, որ լավ արված աշխատանքն ավելի լավն է, քան արագ արվածը:

Արագ ուտող

Սնունդն արագ ուտող մարդիկ անգամ հաճախ ժամանակ չեն կորցնում ուտելիքը բավականաչափ ծամելու համար: Նման մարդիկ արագ են ամեն ինչում, աշխատավայրում նրանց համար դժվար չէ տարբեր հանձնարարությունները ժամանակից շուտ ավարտելը: Հարաբերություններում նրանք առաջնահերթ են համարում  դիմացինի կարիքները, ապա նոր իրենցը:

 


Կազմակերպիչ

Կազմակերպիչներն այն մարդիկ են, ովքեր առանձնացնում են ափսեում սննդատեսակները և թույլ չեն տալիս, որ դրանք միախառնվեն: Նման մարդիկ սիրում են ամեն ինչ իրենց տեղերում պահել, խուսափում են խառնաշփոթ իրավիճակներից: Աշխատանքում դա նրանց օգնում է հերթականությամբ կատարել բոլոր հանձնարարությունները և ոչինչ չմոռանալ:

Արկածախնդիր

Այս տիպի մարդիկ սիրում են միշտ նոր ու էկզոտիկ ուտելիքներ փորձել: Նրանք ռիսկային են նաև կյանքում և չեն խուսափում նոր արկածների մեջ հայտնվելուց, ինչպես նաև հեշտ են ընկերանում մարդկանց հետ:

Մեկուսացնող

Այս տիպի մարդիկ սիրում են մեկ սննդատեսակ ընդունել, ավարտելուց հետո նոր ուրիշ բան փորձել: Նման մարդիկ միշտ նախապես ամեն ինչ մտածում են, թե որ քայլը ինչ հետևանք կբերի:  Նրանք շատ ուշադիր մարդիկ են: Աշխատանքում նրանք միշտ առավելագույն կենտրոնացում են պահանջում:

Խառնող

Նման մարդիկ սիրում են խառնել տարբեր ուտելիքներ: Նրանք սովորաբար ուժեղ են և կարող են անել ավելին, քան հնարավոր է պատկերացնել:

 

Просмотров: 744 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar