Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Февраль » 11 » Հիշողությունը կորցրած աղջիկը կրկին սիրահարվել է իր ընկերոջը
loading...
6:28 PM
Հիշողությունը կորցրած աղջիկը կրկին սիրահարվել է իր ընկերոջը


 

 

Երկրորդ անգամ նույն մարդուն սիրահարվելն անհնարին է թվում, սակայն կյանքում ոչ մի անհնարին բան չկա։ Այս հեքիաթային պատմության հերոսուհին 20-ամյա Ջեսիկա Շերմանն է։

 

spletnik.ru-ն գրում է, որ Ջեսիկան ու իր ընկերը՝ Ռիչ Բիշոփը, գնացքով միասին աշխատանքի էին գնում, երբ Ջեսիկան ցնցումների մեջ ընկավ ու կորցրեց գիտակցությունը։ Տղան նրան միանգամից հիվանդանոց տարավ, սակայն այնտեղ նրանց լավ նորություններ չէին սպասվում։ Ջեսիկան էպիլեպսիա ուներ, սակայն հիվանդությունը նրան երբեք չէր անհանգստացրել, մինչև որ գնացքում դրա պատճառով նա կորցրեց  հիշողությունը։

 

«Հիվանդանոցում ինձ մոտեցավ մի կին ու սկսեց գրկել ինձ։ Նա իրեն իմ մայրն էր անվանում, սակայն ես նրան չէի ճանաչում։ Ես նույնիսկ ինքս ինձ չէի ճանաչում»,- ասում է Ջեսիկան։

 

Բժիշկները կարծում էին, որ մոտակա 6 ամիսների ընթացքում Ջեսիկայի հիշողությունը կվերականգնվի, սակայն դա չպատահեց։ Նրա բարեկամներն աստիճանաբար փորձում էին վերականգնել իրենց ու նրա կյանքի մասին հիշողությունները, սակայն ապարդյուն։ Ամենից դժվարն իրավիճակը Ռիչի համար էր։ Ջեսիկան չէր ճանաչում նրան ու ցանկանում էր բաժանվել, սակայն տղայի խնդրանքներից հետո, նա որոշեց ևս մեկ հնարավորություն տալ նրան։ Արդյունքում Ջեսիկան կրկին սիրահարվեց իր ընկերոջը։

 

 «Ես չգիտեմ, թե դա ինչպես պատահեց։ Նա այնքան հոգատար էր, որ ես պարզապես չէի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ»,- ասում է Ջեսիկան։

 

Բժիշկներն ասում են, որ 50% հավանականություն կա, որ նա կրկին կորցնի հիշողությունը, սակայն այս անգամ Ջեսիկան չի վախենում։ Նա վստահ է, որ Ռիչը կրկին կգտնի դեպի իր սիրտը տանող ճանապարհը։

 

 

Просмотров: 1103 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar