Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Февраль » 11 » Ինչպե՞ս լուծել քնի հետ կապված բոլոր խնդիրները. մենք գտել են պատասխանը
loading...
9:01 PM
Ինչպե՞ս լուծել քնի հետ կապված բոլոր խնդիրները. մենք գտել են պատասխանը

Մենք քնած ենք լինում մեր կյանքի մոտ 1/3 մասը, ինչի պատճառով էլ քունը չափազանց կարևոր է մեզ համար։ Լավ քնելու և առողջ լինելու համար պետք է ճիշտ դիրքում քնել և քնելուց առաջ չանել մի շարք բաներ։

BlogNews-ը համադրել է բարձրակարգ մասնագետների խորհուրդներ, որոնք կօգնենք Ձեզ ավելի լավ և հանգիստ քնել։

Ուսերի ցավ


Եթե արթնանալուն պես ուսերի ցավ եք զգում, ապա խուսափեք կողքի վրա պառկած քնելուց, հատկապես ցավող ուսի կողմով։ Խորհուրդ չի տրվում նաև փորի վրա պառկած քնել, քանի որ այդպես առաջանում է ուսերի անհամաչափություն։ Լավագույն դիրքը մեջքի վրա քնելն է, իսկ փորի վրա բարձ դրեք և ձեռքերը դրեք բարձի վրա։

Մեջքի ցավ


Եթե մեջքի ցավեր ունեք, ապա մեջքի բնական կորությունը պահպանելը շատ կարևոր է Ձեզ համար։ Եթե ձեր անկողինը շատ փափուկ է, ապա պետք է փոխել այն։ Քնելու լավագույն դիրքը Ձեզ համար կլինի մեջքի վրա պառկելը, իսկ ծնկների տակ բարձ դնելով՝ դուք կկարողանաք խուսափել մեջքի ստորին հատվածի ծանրաբեռնումից։

Պարանոցի ցավ


Ինչպես և մեջքի ցավի դեպքում, պարանոցի ցավի դեպքում նույնպես հարկավոր է ճիշտ դիրքով քնել։ Լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է՝ մեկական բարձ դնելով գլխի և ամեն թևի տակ։

Չեք կարողանում քնել

Դժվար է հրաժարվել համակարգչից և սմարթֆոնից, սակայն քնելուց առաջ դա անհրաժեշտ է։ Դրա փոխարեն գիրք կարդացեք։ Նաև խորհուրդ չի տրվում կոֆեին պարունակող մթերքներ օգտագործել քնելուց 6 ժամ առաջ կամ ավելի ուշ։

 

Երբ պարբերաբար արթնանում եք


Եթե գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանում եք, ապա պետք է հրաժարվեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց՝ երեկոյան ժամերին։ Կարևոր է նաև սենյակի ջերմաստիճանը. սենյակում պետք է լինի 20-22 աստիճան տաքություն։

Չեք կարողանում արթնանալ


Այս խնդիրը տանջում է բոլորին, սակայն լուծումը շատ պարզ է։ Պարզապես ամեն օր նույն ժամին արթնացեք (նույնիսկ հանգստյան օրերին), և խնդիրը կանհետանա։

Խռմփոց


Եթե այսպիսի խնդիր ունեք, ապա խուսափեք մեջքի վրա պառկած քնելուց։ Քնեք կողքի վրա պառկած, և ոչինչ չի խոչընդոտի օդի ներթափանցմանը Ձեր օրգանիզմ։

Ոտքերի սպազմներ


Այս սպազմներից ազատվելու համար փորձեք մերսել ստորին մկանները, սակայն եթե դրանք շարունակական բնույթ են կրում, անպայման դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Просмотров: 1724 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->