Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Февраль » 12 » Ինչպես տնային պայմաններում բնական ու անվնաս միջոցներով բուժել այրոցը
loading...
11:59 AM
Ինչպես տնային պայմաններում բնական ու անվնաս միջոցներով բուժել այրոցը


Այրոցի առաջացրած տհաճ զգացողությունները ծանոթ են բոլորին: Այն սովորաբար պայմանավորված է լինում լորձաթաղանթի գրգռումով, սակայն կան նաև մի շարք այլ պատճառներ:

 

Հարկավոր է վերանայել սննդակարգն ու ճաշացանկից հանել բոլոր այն ուտեստները, որոնք նպաստում են ստամոքսի թթվայնության բարձրացմանն ու լորձաթաղանթի բորբոքմանը: Նման դեպքերում խորհուրդ չի տրվում օգտագործել նրո թխված հաց, թխուկներ ու ճարպոտ միս:

 

Շատերը այրոցը բուժում են կերակրի սոդայով, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս այս մեթոդը, քանի որ այն նախ իջեցնում է ստամոքսում թթվայնության մակարդակը, սակայն կարող է հետագայում բարձրացնել այն: Սոդայի փոխարեն կարելի է շատ մանր կտրատած սամիթ ուտել, այնուհետև եռացրած ջուր խմել:

 

Բացի այդ, այրոցից խուսափելու համար հարկավոր է ազատվել ուտելուց անմիջապես հետո քնելու սովորությունից և սպասել մոտ 2 ժամ:

 

Ինչպես բուժել այրոցը տնային պայմաններում

 

Դեղաբույսեր այրոցի դեմ

 

Խնկեղեգի արմատ. հարկավոր է մի կտոր արմատը մանրացնել ու դարձնել փոշի և տհաճ զգացողությունների դեպքում պարզապես մի պտղունց այդ փոշուց կուլ տալ ու ջուր խմել:

 

Երիցուկ. երիցուկի թուրմն օգնում է նվազեցնել ստամոքսում է թթվայնության մակարդակը: Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 3 թ.գ. չորացրած երիցուկին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, 20-30 րոպե թրմել, այնուհետև քամել և խմել փոքր կումերով: Օրական կարելի է խմել 3 բաժակից ոչ ավել: Բուժման կուրսը տևում է 2-3 շաբաթ:

 

Մեղր այրոցի դեմ

 

Թույլ այրոցի դեպքում բավական է մեկ բաժակ գոլ ջրում լուծել մեկ ճաշի գդալ մեղր և ընդունել ստացված խառնուրդն ուտելուց մեկ ժամ առաջ:

 

Ուժեղ այրոցի դեպքում հարկավոր է բուժվել մեղրի և հալվեի խառնուրդով (100-ական գրամ հալվեի հյութ ու մեղր): Խառնուրդը հարկավոր է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ:

 

Այրոցի դեմ հիանալի միջոց է նաև մեկ բաժակ գոլ կաթի և մեկ ճաշի գդալ մեղրի խոռնուրդը:

 

Ակտիվացրած ածուխ այրոցի դեմ

 

Ակտիվացրած ածուխը կլանում է ստամոքի ավելորդ թթուն: Այն բացարձակապես անվնաս է և չի գրգռում աղիների լորձաթաղանթը: Պարզապես հարկավոր է այրոցի ժամանակ ընդունել ածխի 2 դեղահաբ և մի բաժակ ջուր խմել:

 

Նյութի աղբյուրը՝ wommood.ru

 

Просмотров: 4575 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar