Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Февраль » 12 » Տավուշցի 15-ամյա աղջիկը դպրոց է գնացել երեխան ձեռքին. «Ամուսինը» 29 տարեկան է (Ուշագրավ մանրամասներ)
loading...
12:49 PM
Տավուշցի 15-ամյա աղջիկը դպրոց է գնացել երեխան ձեռքին. «Ամուսինը» 29 տարեկան է (Ուշագրավ մանրամասներ)

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած, 1999թ. ծնված աղջկա հետ, փոխադարձ համաձայնությամբ, 2014 թվականի հուլիսի 10-ից սեռական հարաբերություններ է ունեցել, եւ նրանք շուրջ երկու շաբաթ Տավուշ գյուղում վարել են համատեղ ամուսնական կյանք:

Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ կետով («Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:

Նշենք, որ 15-ամյա աղջկա հետ փաստացի ամուսնանալու ժամանակ Արմեն Հարությունյանը եղել է 29 տարեկան` գրեթե կրկնակի մեծ: Տավուշի մարզում բազմաթիվ են դեպքերը, երբ չափահաս երիտասարդն ամուսնանում է 15-ամյա աղջկա հետ:

Նման որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցվում, կայանում են դատավարություններ, որոնք սովորաբար ավարտվում են ամբաստանյալին պայմանական պատիժ նշանակելով: ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով 2017 թվականից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դառանալու: 9-րդ դասարանն ավարտելուց հետո շրջանավարտները կա՛մ պետք է ուսումը շարունակեն ավագ դպրոցներում, բուհերում, քոլեջներում, կա՛մ ուսումնարաններում:

Այդ մասին Տավուշի մարզպետարանում օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ պարտադիր 12-ամյա կրթությամբ իրենք «պարտադրում են ավելի լավ ապագայի հույս»: Սակայն Աշոտյանը չասաց, թե 15 տարեկանում ամուսնացած, մեկ տարի անց մայրացած աղջիկները ոնց են 12-ամյա կրթություն ստանալու, նրանք դպրոցական կամ ուսանողական նստարանին նստելու են նորածնի բարուրը գրկի՞ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Աղբյուր՝ News.am

Просмотров: 12112 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->